Ինձ բացակա չդնեք․ հայտնիներ, ովքեր հաղթահարել են և հաղթահարում են քաղցկեղը

Primenews.am-ը գրում է․

Ուռուցքի դեմ պայքարում հաղթելը ոգեշնչում է հիվանդ մարդկանց, իսկ առողջներին` խթանում լրացուցիչ հետազոտվելու։

Այն իրավմամբ կարող ենք համարել ամենավտ անգավոր հիվանդությունը:

Բժշկական ախտորոշումը երբեմն դատավճռի պես  է հնչում. երբեմն մարդիկ հուսալքվում են, մյուսներն էլ՝ ճիշտ հակառակը, պայքարում։

Հայտնի մարդկանց շրջանում էլ շատերը ուժեղ գտնվեցին և պայքարեցին դարի հիվանդության դեմ․

Էդգար Գյանջումյան։

Երգահան Էդգար Գյանջումյանը դեռևս 10 տարի առաջ, սկսեց պայքարել․ անդադար բուժումներ, արտերկիր և այլն։ Նա արյան քաղցկեղ ուներ։

Հարցազրույցներից մեկի ժամանակ ասել էր, որ երբեմն հուսահատության պահեր ապրում է, հետո ամեն բան կարգավորվում է՝ գիտակցում էր, որ գիտակցականն ամենաուժեղն է, ուստի թուլանալու վայրկյանի անգամ ժամանակ չունենալով, երգահանը պայքարեց և այժմ էլ ստեղծագործում է։

Կոմպոզիտորը նշում է, որ հատկապես կյանքի այդ փուլում իրեն օգնել է հավատն առ Աստված, իսկ այն գաղափարներն ու կարգախոսները, որոնցով ինքն առաջնորդվել է հիվանդության հաղթահարման ընթացքում, ամբողջացել են «Հավատա և աղոթիր» երգում:

Սամվել Գրիգորյան։

Երգիչ Սամվել Գրիգորյանը ևս տարիներ առաջ ստիպված է եղել անցնելու այդ ամենի միջով։ Վիրահատություն է անցել Գերմանիայում։

«Հայաստանում հիվանդությունների ընկալումն այլ է: Մարդիկ բավականաչափ տեղյակ չեն դրան: Շատերը չգիտեն, որ հնարավոր է պայքարել չարորակ ուռուցքի դեմ։

Ախտորոշմանը անմիջապես հետևում է վախն ու սարսափը: Սկզբում ես էլ էի սթրեսի մեջ, որովհետև ես էլ էի անտեղյակ:

Բայց կարողացա հավաքել ինձ և պայքարել: Տարբեր ճանապարհներ փնտրեցի:

Բուժման կուրսեր անցա Գերմանիայում, քանի որ գիտեի, որ այդ ոլորտի լավագույն մասնագետներն այնտեղ են: Իմ կարծիքով, մարդու առաջին օգնականը հենց հիվանդն ինքն է:

Եթե նա շուտ է խուճապի մեջ հայտնվում, լավ կլինի՝ չիմանա ախտորոշման մասին: Հիվանդությունս հաղթահարելուն օգնեցին Աստված և ապագայիս հանդեպ հավատը: Ես համոզված էի, որ ինձ հետ ոչինչ չի լինելու:

Հիմա կյանքն ավելի շատ եմ սիրում ու գնահատում: Կարծում եմ՝ սա այն դեպքն է, որ կարելի է ասել՝ վերածնվեցի»,-իր հարցազրույցներից մեկի ժամանակ ասել է Սամվել Գրիգորյանը։

Գայանե Փայտյան։

Հ2 հեռուստաընկերության մեկնաբան Գայանե Փայտյանը դեռևս մի քանի տարի առաջ պայքարում էր ծանր հիվանդության դեմ։

Թե ինչ հիվանդություն էր, նա այդպես էլ չասաց, սակայն անընդհատ կյանքը վերարժեվորելու մասին մեկնաբանություններ էր գրում սոցիալական ցանցի իր էջում։

Վիրահատություններ, բուժում և այլն․․․

Այժմ Գայանեն ունի 2 հրաշք փոքրիկ, վերադարձել է կրկին հեռուստատեսություն։ «Յուրաքանչյուն էլ կյանքի ընթացքում ենթարկվում է մեծ կամ փոքր փորձությունների:

Այդժամ ամենահեշտը կոտրվելն ու խեղճանալն է, պայքարելու կարողությունը հազար փակի տակ կողպելն ու թևաթափ լինելն է, Բարձրյալի ամենակարող ու հրաշագործ ուժին չհավատալն է….

Բայց սա ուժեղների համար չէ…. Առաջին հերթին Աստծո կամքով ես վերադառնում եմ եթեր, որից մինչ վերջին երեք ամիսը չէի հեռացել ոչ մի օր:

Էլի չէի հեռանալու, բայց փորձությունն իմ դուռն էլ էր թակել: Շնորհակալ եմ հրաշալի բժիշկներ»,- գրել էր իր էջում։

Սյուզան Մարգարյան։

Երգչուհի Սյուզան Մարգարյանը ևս մինչև վերջ չբացելով փակագծերը այսպես է ասել իր հիվանդության մասին․․․

Շարունակությունը՝ այստեղ