Սասունի չերևացող ունեցվածքը

Արտակ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հրազդանի քաղաքապետի ընտրությանը ընդառաջ ակտիվացել են իմ մարտական ընկերոջ՝ Սասուն Միքայելյանի ունեցվածքի մասին խոսակցությունները։

Այս առումով կասեմ հետևյալը.

Այո Սասունը ունի չերևացող մեծ հարստություն,ասեմ ավելին,նույնիսկ չի էլ հայտարարագրել դա։

Նա չի հայտարարագրել, որ Արցախյան գոյամարտի սկզբից մինչև վերջ մասնակցել է պատերազմին և ազերիների արկերի բեկորները մինչ օրս մարմնի մեջ են։

Որ 88֊ի սկզբից մինչ օրս ,անկախ իշխանության տեսակից եղել է ժողովրդի՝ իր Հրազդանցու կողքին։

Որ 2008-ին չդավաճանեց, չվախեցավ, չփախավ, մինչև վերջ մնաց ժողովրդի կողքին և դրա համար դատապարտվեց ազատազրկման:

Ինչ վերաբերվում է երևացող ունեցվածքին,դա էլ ասեմ.

եթե մի կոպեկ գոնե ապօրինի լիներ, ապա հերթը ձեզ չէր հասնի, Ռոբիկը ու Սերժիկը դրա համար էլ կդատեին։

Այնպես որ սսկվեք և ձեռքերդ հեռու Սասունից։ Մի գայթակղեք ճակատագրին:»