Էմանուել Մակրոնի ուշագրավ արարքը՝ հիացրել է կողակիցներին

Երևանում այսօր մեկնարկել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, տիկին Աննա Հակոբյանը, ՖՄԿ գլխավոր քարտուղար Միկաել Ժանը և նրա ամուսինը մինչ գագաթնաժողովի պաշտոնական բացումը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում դիմավորել են Հայաստան ժամանած ֆրանկոֆոն երկրների պատվիրակությունների ղեկավարներին:

Այնուհետև տեղի է ունեցել պատվիրակությունների ղեկավարների համատեղ լուսանկարահանման արարողություն:

Գագաթնաժողովի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կողմից մարվել է մեկ նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված «Աշխարհահռչակ հայեր. Շառլ Ազնավուր» թեմային:

Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովին մասնակցելու համար Հայաստան է ժամանել 84 երկրի պատվիրակություն: Գագաթնաժողովին մասնակցում է 38 երկրի ղեկավար:

Հոկտեմբերի 11-12-ը Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի օրակարգում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարի ընտրության հարցն է:

Գագաթնաժողովի թեման է «Ապրել միասին՝ հարգելով համերաշխությունը, մարդասիրական արժեքներն ու բազմազանությունը՝ իբրև խաղաղության և բարօրության հիմք ֆրանկոֆոն տարածաշրջանում»:

Որպես Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի լոգո ընտրվել է նուռը՝ ի նշան ֆրանկոֆոն ողջ տարածքի խաղաղության և բարգավաճման։

Հիշեցնենք, որ Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

«Զվարթնոց» օդանավակայանում նրան դիմավորել է Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն առավոտյան այցելեց Հայոց Ցեղասպանության զոհերի հուշահամալիր, ծաղիկներ դրեց և մեկ րոպե լռությամբ հարգեց անմեղ զոհերի հիշատակը:

Այնուհետ Մակրոնը ուղևորվեց Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր, որտեղ նախքան գագթնաժողովի մեկնարկը մասնակցեց Ֆրանկոֆոնիայի շրջանակում ընտանեկան լուսանկարի ստեղծման արարողությանը։

Այնուհետ Նիկոլ Փաշինյանն ու Ֆարնսիայի նախագահ Մակրոնը մասնկցել են միջոցաման, որտեղ նաև “հայկական են պարել”

Լուրեր են շրջանառվում , որ Մակրոնը մեծ հիացմունք հայտնել ՀՀ վարչապետի Փաշինյան մասին․․․

Խոսվում է, որ Մկրոնն անգամ, կենաց է ասել նվիրված Փաշինյանին՝ մաղթելով նորանոր հաղթանակներ բարեկմ հայ ժողովրդին․․․