ԱԱԾ աշխատակիցները՝ շնորհքով կներխուժեն ֆուտբոլիստների տները

ԱԱԾ աշխատակիցները՝ շնորհքով կներխուժեն ֆուտբոլիստների տները․․․

Հայաստանի ազգային հավաքականն Ազգերի լիգայի խմբային փուլի երրորդ տուրում սեփական հարկի տակ պարտվեց Ջիբրալթարին (0:1):

Խաղից հետո մամուլի ասուլիս տվեց մեր ընտրանու գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը…

Խաղի մասին՝ «Դաժան պատմություն էր: Մի շարք պահեր ստեղծեցինք, սակայն չկարողացանք օգտագործել»…

Հանդիպումից հետո Ջիբրալթարի ընտրանու գլխավոր մարզիչ Խուլիո Սեզար Ռիբասը կարճ գտնվեց.

«Պատմական երեկո էր ու պատմական հաղթանակ: Սա մեր առաջին հաղթանակն էր այն պահից սսկսած, երբ անդամագրվել ենք ՖԻՖԱ-ին և ՈւԵՖԱ-ին․․․

Հայաստանի ընտրանին լավ խաղաց, շատ լավ հարձակվեց, սակայն մենք էլ լավ պաշտպանվեցինք ու հաղթանակի հասանք»,- ասաց մարզիչը․․․

Հիշեցնենք նաև, որ 2018 թվականի սեպտեմբերի 22-ից` Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ է հանդիսանում ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը․․․

Ֆեյսբուքցիները կատակում են, որ Վանեցյանի հրամանով ԱԱԾ-ն շնորհքով ներխուժելու է մեր հավաքականի ֆուտբոլիստների տները՝ զգոնություն հաղորդելու համար․․․