Վարդան Մինասյանի ուշագրավ պատասխանը՝ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը լքելու մասին

MAMUL.am-ը գրում է.

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նախկին և «Արարատ-Արմենիա»-ի ներկայիս գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը, ակումբի մամուլի քարտուղարության հետ զրույցում, անդրադարձել է հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը լքելու որոշմանը․

«Ճիշտն ասած՝ այս հարցի շուրջ այդքան էլ չեմ ուզում խոսել մամուլում. կարծում եմ հարցեր կան, որոնք պետք չէ մամուլում տարածել:

Ես գիտեմ մեր ֆուտբոլասերներին ինչ հարց է հետաքրքրում, կուզեմ ասել նրանց, որ մենք բոլորս տարբեր մարդիկ ենք և ունենք տարբեր արժեքներ:

Ինչ-որ մեկի համար կարևոր է իր աշխատանքը, ինչ-որ մեկի համար ֆինանսներն են կարևոր, մեկ այլ մարդու համար կարևոր են մարդկային հարաբերությունները:

Ստեղծված իրավիճակում ես կարևորել եմ մարդկային հարաբերությունները, և դա է ազդել հավաքականը լքելու իմ որոշման վրա:

Գիտեմ, որ ֆուտբոլասերներին հետաքրքրում է նաև այն, թե ինչու անսպասելի եղավ իմ որոշումը, կասեմ,

որ այն մարդիկ, ովքեր ասում են, որ իմ որոշումը անսպասելի է եղել, կամ ընդհանրապես չեն տիրապետում տեղեկությանը, կամ կիսատ են տիրապետում:

Այսքանը իմ որոշման մասին»,- նշել է նա: