Հիշեցնենք, որ ժամեր առաջ մի քաղաքացի նռնակով փորձ է արել մտնել կառավարության շենք:
Այս մասին «Ազատության» թղթակիցն հայտնել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
Նա նշել է, որ միջին տարիքի տղամարդը, որի ձեռքի նռնակ է եղել, ամենայն հավանականությամբ սոցիալական խնդիրներ է ունեցել:
ԱԱԾ աշխատակիցներն արդեն վնասազերծել են նրան ու հեռացրել տարածքից:
Ըստ Ավինյանի՝ քաղաքացին սոցիալական, առողջական խնդիրների մասին էր բարձրաձայնում:
Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը մանրամասներ է ներկայացրել կառավարության շենքում գրանցված միջադեպի վերաբերյալ:
Ինչպես «Արմենպրես»-ին փոխանցեցին ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից 1975թ. ծնված տղամարդը ձեռքի նռնակով փորձել է մուտք գործել կառավարության շենք՝ ինքնապայթեցման նպատակով,
սակայն մուտքի դիմաց վնասազերծվել է կառավարության շենքում պահպանություն իրականացնող ԱԱԾ աշխատակիցների կողմից: Քաղաքացին բերման է ենթարկվել ԱԱԾ:
Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 235 հոդվածի առաջին մասով: Հանգամանքները պարզվում են: