Ծառուկյանի անակնկալ որոշումը

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Արդեն հայտնի է, որ ԲՀԿ-ն ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու է առանձին,

իսկ ցուցակը գլխավորելու է Գագիկ Ծառուկյանը:

«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների պնդմամբ` ենթադրվում է, որ այս տարվա դեկտեմբերի 9-ին կայանալիք ընտրությունից հետո էլ, ինչպես անցած անգամներում,

Գագիկ Ծառուկյանը չի ստանձնելու որևէ պաշտոն և, ամենայն հավանականությամբ, չի վերցնելու նույնիսկ պատգամավորական մանդատը:

Նա պարզապես օգտագործելու է իր հեղինակությունը կուսակցության համար տպավորիչ ձայներ ապահովելու:

Այս անգամ ԲՀԿ ցուցակի անակնկալը թերևս կլինի այն,

որ ԲՀԿ-ի քաղաքական թևը ներկայացնող Նաիրա Զոհրաբյանը չի լինելու ընտրական ցուցակներում:

Պատճառների մասին երկու կողմերն էլ լռում են:

Միայն թե նկատենք՝ ԲՀԿ-ն առանց իր քաղաքական թևի ներկայացուցչի, ըստ էության, անընկալելի կլինի:

Այս իմաստով անչափ հետաքրքիր է, թե ովքեր են լինելու ԲՀԿ-ի ցուցակներում,

որոնք կկարողանան փոխարինել կուսակցության ծանր հրետանի հանդիսացող Նաիրա Զոհրաբյանին»: