Ամանորը «երկարեց». Որ օրերը կլինեն ոչ աշխատանքային

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Կարեն Կարապետյանի կառավարության`ամանորյա տոները կրճատելու անսովոր նախաձեռնությունը կյանքի չի կոչվի:

Նշենք, որ ամանորյա տոները կրճատելու վերաբերյալ նախագծին կառավարությունը հավանություն էր տվել անցած տարվա վերջին,

իսկ ազգային ժողով այն ներկայացվել էր այս տարվա փետրվարի 6-ին:

Հիմնական զեկուցողը սոցապ նախկին փոխնախարար Թադեուս Ավետիսյանն էր:

«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ նախագիծը հեղինակը հետ է վերցրել այս տարվա հունիսի 6-ին` թավշյա հեղափոխությունից հետո:

Հիշեցնենք, որ Կարեն Կարապետյանը մտադիր էր 2019 թվականից կրճատել ավանդաբար մի քանի օր շարունակ նշվող Ամանորը:

Նա առաջարկում էր տոնական ոչ աշխատանքային օրերի ցանկից հանել հունվարի 3-ը, 4-ն ու 5-ը։

Այսինքն` ոչ աշխատանքային կլինեին միայն դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը և հունվարի 6-ը։

Պարզվում է Նիկոլ Փաշինյանի կառավարությունը տրամադրված չէ Ամանորը տոնել ընդամենը 3 օր»։