Հովիկ Աբրահամյանը մերկացրեց ՀՀԿ-ին. Դաժան հարված․ Ինչ է կատարվել

Lragir.am-ը գրում է․

Պետական վերահսկողական ծառայությունը նախօրեին հայտարարել է, որ Արտաշատում ապօրինի ջրագծեր է հայտնաբերել…

Պետական վերահսկողական ծառայությունը նախօրեին հայտարարել է, որ Արտաշատում ապօրինի ջրագծեր է հայտնաբերելԾառայության ղեկավար Դավիթ Սանասարյանն էլ սոցցանցում գրառում էր արել,

որ տասնհինգ տարի շարունակ այդ ջրագծերը ոռոգել են Հովիկ Աբրահամյանին ու նրա ընտանիքին պատկանող ջերմոցներն ու այգիները, իսկ ջրի դիմաց վճարվել է չնչին փող․․․

Ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանն էլ սոցցանցում գրառում էր արել, որ տասնհինգ տարի շարունակ այդ ջրագծերը ոռոգել են Հովիկ Աբրահամյանին ու նրա ընտանիքին պատկանող ջերմոցներն ու այգիները, իսկ ջրի դիմաց վճարվել է չնչին փող․․․

Դեռեւս տարիներ առաջ, երբ դեռ վարչապետ էր Տիգրան Սարգսյանը, ֆինանսների նախարության վերահսկողական ծառայության ուսումնասիրությունից պարզ էր դարձել, որ գյուղացիների համար նախատեսված դոտացիոն դիզվառելիքի մեծ խմբաքանակ Մխչյան գյուղում ստացել են Աբրահամյանները․․․

Այդ դիզվառելիքը ըստ էության նախընտրական կաշառքի տրամաբանություն ուներ, և կառավարությունը գյուղացիներին դոտացիոն վառելիք տրամադրելու միտքը հղացել էր 2012 թվականի խորհրդարանի ընտրությանն ընդառաջ․․․

Հետո պարզվել էր, որ օրինակ դոտացիոն, այսինքն էժան վառելիքի մեծ խմբաքանակ ստացել էր Հովիկ Աբրահամյանը․․․

Դա այն շրջանն էր, երբ գագաթնակետին էր հասել Տիգրան Սարգսյան-Աբրահամյան դիմակայությունը, ոչիշխանական ձեւավորվող բեւեռը ուժգնացնում էր ճնշումը Տիգրան Սարգսյանի վրա և ի վերջո 2014 թվականին Սերժ Սարգսյանը «զոհաբերեց» նրան,

Հովիկ Աբրահամյանին գցելով վարչապետության , իսկ ոչիշխանական բեւեռին՝ խաբուսիկ անկասելիության ծուղակը․․․

2015-ին Սերժ Սարգսյանը մի հարվածով քանդեց այդ ամենը․․․

Մինչ այդ, Հովիկ Աբրահամյանը բացատրել էր, թե իրենց էլ հասնում է գյուղատնտեսության համար նախատեսված դիզվառելիքը, ու քանի որ խոշոր են, իրենց էլ հասել է խոշոր խմբաքանակ…

Հովիկ Աբրահամյանն իր միլիոնների ծագման մասին տարբեր հարցերին արձագանքել էր, թե զբաղվել է գյուղատնտեսական բիզնեսով…

Նա նույնիսկ իր իսկ բացատրություններից ոգեւորված հայտարարել էր, թե քաղաքականության մեջ խելք պետք չէ, իսկ ահա բիզնեսի մեջ՝ պետք է․․․

Ամոթի մասին Աբրահամյանը ոչինչ կարծես թե չէր ասել, թե բիզնեսի, թե քաղաքականության մեջ ամոթի անհրաժեշտության կամ ավելորդության մասին: Հետաքրքիր է, ամոթ պե՞տք է, թե՞ պետք չէ․․․

Կարո՞ղ է արդյոք որեւէ մեկը միլիոնատեր չդառնալ, եթե գործնականում չի վճարում ոռոգման ջրի, վառելիքի համար: Կարող է իհարկե, եթե կա ամոթ: Եթե այն չկա, ապա միլիոնատեր դառնալն անխուսափելի է․․

Սակայն տվյալ պարագայում հարցն իհարկե Հովիկ Աբրահամյանը չէ: Նրա հարցում ամեն ինչ պարզ է, ինչպես ընդհանրապես նախորդ իշխող համակարգի կոռուպցիոն բնույթի հարցում․․․

Ընդ որում, այդ առումով ամեն ինչ պարզ ասվել էր դեռեւս հենց այն ժամանակ, երբ ոչիխանական բեվեռը գրոհում էր Տիգրան Սարգսյանին․․․

Այդ բեվեռի ներկայացուցիչ Իշխան Զաքարյանն էր հայտարարել, որ պետական բյուջեի 1/3-ը կոռուպցիոն, մսխման ռիսկի տակ է․․․

Նա գրեթե պետական գաղտնիք էր բացահայտել, ինչին հետեւեց Սերժ Սարգսյանի սպառնալիքը, թե Իշխան Զաքարյանն ասում է բաներ, որոնք իրեն չեն վերաբերում: Զաքարյանին նա սպառնաց ՀՔԾ-ով․․․

Այստեղ հարցն այն է, թե ի՞նչ էին անում ներկայում հայրենասիրության եւ անձնվիրության մասին կուրծք պատռող հանրապետականները,

ի՞նչ էին անում այն ժամանակ, երբ հակագրոհի անցած օլիգարխիկ համակարգին զոհաբերվում էր Տիգրան Սարգսյանը և վարչապետ էր դառնում Հովիկ Արգամիչը, իրականացնելով իր «բյուրեղյա երազանքը» և սպասելով նախագահական ժառանգության․․․

Գործնականում Արտաշատում Հովիկ Աբրահամյանի ոռոգման ապօրինի ջրագիծը չէ, որ բացահայտվել է, այլ ՀՀԿ բնույթը, որովհետեւ այդ ջրագիծը իրականում եղել է ՀՀԿ իշխանության ոռոգման մեխանիզմներից մեկը․․․

Այլապես այդ իշխանությունը կչորանար վաղուց