ՀՀ քաղաքացիներն ազատ մուտքի իրավունք կստանան ԵՄ երկրներ․․․

Sputnik Armenia-ն գրում է․ ՀՀ փոխարտգործնախարարի պաշտոնակատարը հստակ ժամկետներ նշեց, թե երբ ՀՀ քաղաքացիները վիզային ազատ ռեժիմով ԵՄ այցելելու իրավունք…

2020թ-ին ՀՀ քաղաքացիների համար կստեղծվի վիզային ազատ ռեժիմ ԵՄ անդամ երկրներ այցելելու համար…

Այս մասին  ԱԺ-ում հայտարարեց ՀՀ փոխարտգործնախարար Կարեն Նազարյանը՝ հավելելով, որ այդ ժամկետը նախատեսված է ՀՀ -ԵՄ համաձայնագրով…

Շուտով Հայաստան կժամանի հատուկ գնահատման առաքելությունը, որի արդյունքում կմշակվեն այն քայլերն ու ծրագրերը, որոնց շնորհիվ ՀՀ-ԵՄ համաձայնագրի այս կետն իրականություն կդառնա»,- ասաց նա…

Նազարյանը նշեց, որ մուտքի ազատ իրավունքի ռեժիմը նաև որոշակի սահմանափակումներ է նախատեսում հատկապես ծանր անդրսահմանային այնպիսի հանցագործությունների համար, ինչպիսիք են մարդկանց առևտուրն ու անօրինական փոխադրումը, նարկոտրաֆիկը և այլն․․․