Լավ լուր բժիշկների ու բուժքույրերի համար. Հայտնի է դարձել, թե որքան կբարձրանա նրանց աշխատավարձերը

Armeniasputnik.am-ը գրում է.

2019թ–ի բյուջեով նախատեսվում է ավելացնել առողջության առաջնային օղակի աշխատողների աշխատավարձերը։

2019թ–ին ամբուլատորիաներում ու պոլիկլինիկաներում աշխատող բժիշկների աշխատավարձերը 178 հազարից կհասնի 240 հազարի,

բուժքույրերինը` 80 հազարից 120 հազարի, կրտսեր բուժաշխատողներինը` 80 հազարից 100 հազար դրամի։

Այսօր` նոյեմբերի 7-ին, ԱԺ–ում ներկայացնելով հաջորդ տարվա առողջապահական ոլորտի բյուջեի նախագիծը` այս մասին ասաց առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը։

«Իրականում ավելի բարձր են ստանալու, կլինեն բժիշկներ, որոնք հավելյալ գումար էլ կստանան։

Դրանք դրույքաչափերն են, որ տրվելու են բյուջեից»,– պատասխանելով այդ մասին պատգամավորների հարցերին` ասաց Թորոսյանը` հավելելով,

որ կառավարության համար առաջնային խնդիրն է հատկապես հիվանդությունների կանխարգելման քաղաքականությունը։

Այդ է պատճառը, որ 2019թ–ին առողջության առաջնային պահպանման օղակի բյուջետային հատկացումները 2018թ–ի համեմատ ավելացվել է 5.4 մլրդ դրամով` հասնելով 26 միլիարդի։