Արտակարգ դեպք Երևանում․ Զինված անձինք հարձակվել են ՀՀ ՊՆ գնդապետի վրա․ Հնչել են կրակոցներ

Shamshyan.com-ը գրում է․

Նոյեմբերի 14-ին, 03։30-ի սահմաններում կրակոցներ են հնչել Երևանի Նոր Նորք վարչական շրջանում։ Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։

Ըստ կայքի` Մառի փողոցի բնակիչ՝ 53-ամյա Կարեն Դարբինյանը զանգել է Ոստիկանության Նոր Նորքի բաժին և հայտնել,

որ իրենց շենքի բակում անհայտ անձը կամ անձինք կրակոցներ են արձակել իրեն պատկանող Nissan Pathfinder մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ։ Մեքենան բակում է եղել։

Կրակոցների հետևանքով վնասվել է ավտոմեքենայի բեռնախցիկի ծածկոցը, ինչպես նաև առջևի աջակողմյան դռան ապակին։

Ըստ նախնական տեղեկությունների՝ կրակոցների հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Կ. Դարբինյանը ծառայում է ՀՀ ՊՆ-ում՝

որպես վարչության պետի տեղակալ, կոչումով գնդապետ է․․․