Ուշագրավ․ Ընտրակաշառքի նոր ձև է բացահայտվել

«Ժամանակ» թերթը գրում է.

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ապարանում հայտարարում էր, որ կտրելու են ընտրակաշառք բաժանողների ձեռքերը․․․

Հիմա ճիշտ ժամանակն է, որ բացահայտվեն ընտրակաշառքի բաժանման թաքնված ձեւերը․․․

Դրանցից ամենատարածվածը թեկնածուների կողմից նախընտրական շտաբներում ակտիվիստների ընդունելն է․․․

Շատ թեկնածուներ, այսպես կոչված, աշխատանքի են ընդունել 50 կամ մինչեւ անգամ հարյուր ակտիվիստների՝

նրանց վճարելով 50-100 հազար դրամ, խոստանալով պարգեւավճար թեկնածուի հաղթանակի դեպքում․․․

Սա բացահայտ օրենքի խախտում է, որովհետեւ օրենքը չի նախատեսում, որ որեւէ թեկնածու կարող է ունենալ վճարովի ակտիվիստներ․․․

Մինչդեռ վճարված ակտիվիստը բարոյապես եւ ֆինանսապես պարտավորված է զգում իր ընտանիքի անդամներին, մտերիմներին ուղղորդել դեպի այն թեկնածուն, ում համար ինքն աշխատում է,

որովհետեւ թեկնածուն խոստացել է հաղթանակի դեպքում կրկնապատկել, այսպես կոչված, աշխատավարձը․․․

Ցանկության դեպքում իրավապահ մարմինները շատ հեշտությամբ կարող են բացահայտել ընտրակաշառքի բաժանման այս թաքնված ձեւը,

որը ընտրողներին ֆինանսապես ուղղորդելու միջոց է»: