ՀՀԿ-ն հայտարարեց առաջին հաղթանակի մասին

Հայաստանի հանրապետական կուսակցության նախընտրական ցուցակի առաջին համար Վիգեն Սարգսյանն ազդարարում է առաջին հաղթանակի մասին: Նա Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Հակակշիռների առաջին հաղթանակը: Հանրապետականի հնչեցրած ահազանգի արդյունքում ծավալված քննարկումների արդյունքում ՊԵԿ-ը հայտարարել է,

որ արտերկրից փոխանցվող գումարները չեն հարկվելու: Կառավարությունը փոխեց իր մտադրությունը: Հենց դա է հակակշռի ուժը»:

Վիգեն Սարգսյանը նշում է, որ հակակշռի ուժը հենց ՀՀԿ-ն է:

«Դրա համար է անհրաժեշտ, որ ապագա խորհրդարանում լինեն հակակշիռ ուժեր: Բայց բանավոր խոստումը բավարար չէ:

Պետք է ապահովենք, որ ընտրություններից հետո էլ նման անհեռանկար քաղաքականություն որդեգրելու նոր փորձ չգործադրվի:

Արտերկիր աշխատանքի մեկնածները Հայաստանում ընտանիք են պահում, պետությունը պարտավոր է սատարել, ոչ թե խանգարել նրանց:

Օրակարգում մնում են 150.000 աշխատատեղերի օպտիմալացում, նպաստների վերացում չթույլատրելու,

տնտեսության գահավիժումը և գների հետագա աճը կանխելու, սահմանների անվտանգությունն պահպանելու և բազմաթիվ այլ հարցեր»: