Զորացրվելուց հետո Քոչարյանի որդիների հաշվին 10 մլն դոլար է եղել

Armtimes.com-ը գրում է․ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտնի հայտարարությունից հետո Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին երեկ լուսանկարներ էր հրապարակել եւ փորձել հերքել Փաշինյանի ասածը՝ Քոչարյանի որդիների զինվորական ծառայության վերաբերյալ:

«Հայկական ժամանակ»-ին հաջողվեց պարզել, որ Սեդրակ Ռոբերտի Քոչարյանը 2004 թվականին ավարտել է ԵՊՀ տնտեսագիտական ֆակուլտետը եւ 2005 թվականի հունիսին պարտադիր ժամկետային զինվորական ծառայության է զորակոչվել ՀՀ ՊՆ թիվ N զորամաս (Պահպանության եւ սպասարկման գունդ, Երեւան), որտեղից գործուղվել է ՊՆ իրավաբանական վարչություն, որպես գործավար: Նա ծառայության է ներկայացել «սովորական աշխատանքային» ռեժիմով՝ 09:00-ից 18:00-ն, եւ չի գիշերել զորանոցում:

Նրա եղբայրը, պահեստազորի սերժանտ՝ Լեւոն Ռոբերտի Քոչարյանը, 2006 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը: 2006 թվականի հունիսից մինչեւ 2008 թվականի հունիսը, պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն է անցել ՀՀ ԱԱԾ ներկայումս լուծարված թիվ N զորամասում (Երեւան)։

Լ. Քոչարյանին ծառայության ողջ ժամանակահատվածում կցված է եղել 404 SS 02 պետհամարանիշի «Վազ 2121» մակնիշի ավտոմեքենա, որով նա անարգել, օրվա ցանկացած ժամի ելք ու մուտք է կատարել զորամաս, սակայն, որպես վարորդ, որեւէ կոնկրետ գործառույթ չի ունեցել: Զորանոցում չի գիշերել: Երբեմն գիշերել է․․․

Շարունակությունը՝ այստեղ