«Ասել, թե Սասունն է հանձնել Օմարը, ապուշություն է»․ Բաբայանի հայտարարությունը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Արցախյան ազատամարտի օրերին՝ 1993թ. դեկտեմբերի 27-ին, Օմարի լեռնանցքում տեղի ունեցած մարտերը դարձել են ներքաղաքական քննարկումների թեմա․․․

Մասնավորապես, ՀՀԿ ընտրացուցակում ընդգրկված անձանցից Դավիթ Շահնազարյանը «Իմ քայլը» դաշինքը ներկայացնող «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանին մեղադրել էր Օմարի լեռնանցքը հանձնելու համար․․․

Ի պատասխան` Սասուն Միքայելյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշել էր, թե Օմարի լեռնանցքը նախքան իր այնտեղ հասնելը արդեն հանձնված էր․․․

Այս դեպքերի վերաբերյալ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում մանրամասներ է հայտնել ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը՝ հայտարարելով.

«Ասել, թե Սասուն Միքայելյանն է հանձնել Օմարը, ապուշություն է…

Դավիթ Շահնազարյանը չի կարող իմանալ` ինչ է կատարվել Օմարում, որովհետեւ միայն այնտեղ կանգնած զինվորն ու սպան կարող են իմանալ»․․․

Ըստ Բաբայանի` այդ օրը եղել է անակնկալ լայնածավալ հարձակում, եւ հայկական զինուժը նահանջել է ողջ ճակատով․․․

Սակայն նաեւ, ըստ նրա, այդ նահանջից հետո եղել է հակահարձակում, եւ ամեն ինչ ավարտվել է հայկական կողմի հաղթանակով, երբ Ադրբեջանը ծնկաչոք զինադադար է խնդրել․․․