Ով էր՝ բանավեճից հայտնի դարձած Գևորգը, ով օգնել է Մարուքյանին․ (Ֆոտո)

Երեկ Հանրային հեռուստաընկերության եթերում տեղի ունեցած բանավեճի ժամանակ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանին հորդորեց դեմագոգիայով չզբաղվել և նշեց, որ իրենք են անցկացրել Մարուքյանին 2012 թվականի ընտրությունների ժամանակ: Ծառուկյան…

«Ո՞վ էր քեզ աջակցում»: Մարուքյան․ «Ժողովուրդը» : Ծառուկյան․ «Դու Գևորգին ճանաչում ե՞ս, թե չէ, որ քո քարոզարշավն էր կազմակերպում»…

Մարուքյան․ «Ու՞մ, ո՞վ » : Ծառուկյան․ «Պետք է գայիր Ծառուկյանի մոտ, ասեցինք թղթերդ պակաս է իմ մոտ չգաս»…

Մարուքյան․ «Ինձ առաջարկել են գալ Ծառուկյանի մոտ, ես մերժել եմ »…

Ծառուկյան – «Ոչ, մենք ենք քեզ անցկացրել, մի փորձեք դեմագոգիայով զբաղվել»…

Այսօր լրագրողների հետ զրույցում Մարուքյանը հայտարարեց, որ նման բան չկա իրեն ընտրել և օժանդակել է ժողովուրդը…

Մարուքյանը նշեց, որ ճանաչում է Ծառուկյանի ակնարկած Գևորգին՝ նա իր ծառայակից ընկերն է, սպորտսմեն է, ազգանունն էլ Շահինյան…

ArmDaily.am-ի հետ զրույցում Գևորգ Շահինյանը նշեց, որ այն ինչ ասում է Ծառուկյանը, ճիշտ է…

«Պարոն Ծառուկյանն ինչ ասում էր, ճիշտ էր ասում: Էդ ամենն իրականություն ա: Մենք Էդմոնի հետ 2000 թվականից ընկերություն ենք արել…

Էսօր էլ մեր հարաբերությունների մեջ ոչինչ ըտենց չի փոխվել՝ ընկերական առումով…

Իր կողքը ընտրություններին կանգնել եմ և՛ ես, և՛ Վանաձոր քաղաքի ամբողջ մարզաշխարհը…

Այդ նույն ժամանակահատվածում ես եղել եմ Վանաձոր քաղաքի ավագանու անդամ… Մոտավորապես պատկերացնում եք, թե ինչքան ընտրազանգված կանգնած կլիներ իր կողքը».- նշեց նա…

Այն հարցին, թե արդյոք Ծառուկյանի հորդորով է աջակցել Մարուքյանին, Շահինյանը պատասխանեց…

«Բնական է ՝ այո: Ինքն էլ, ամբողջ Վանաձորն էլ գիտի, որ մենք մեծ ուժով իր կողքին ենք կանգնել…

Ես 2011 թվականից «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ եմ և այսօր էլ առաջադրվել եմ ռեյտինգային ընտրակարգով» ,- ավելացրեց նա․․․․ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում՝ այդքան փնտրված Գևորգին․․․

Շարունակությունը՝ այստեղ