Արփինե Հովհաննիսյանը պատմում է թե ինչու էր հայտնվել ոստիկանությունում

Վերջապես հասկացա, թե ինչու ոստիկանությունը գործ չհարուցեց իմ նկատմամբ և ոչ միայն իմ նկատմամբ հնչեցված սպառնալիքների մասով…

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, խորհրդարանական ընտրություններին ՀՀԿ համամասնական ցուցակի երկրորդ համար Արփինե Հովհաննիսյանը՝ վերնագրելով իր գրառումը «Ոստիկանությունը՝ նախընտրական ճնշման գործիք»…

«Նրանք իրենք շատ զբաղված են սպառնալիքներ հնչեցնելով` ամենաբարձր մակարդակով: Տարբեր տեղերից ստացվող ահազանգերի բովանդակությունը հետևյալն է`

հանրապետականի համակիրներին, շտաբային աշխատանք կատարողներին և նրանց մտերիմներին հայտնում են, որ եթե ՀՀԿ-ն կոնկրետ տեղամասում 10 ձայնից ավելի հավաքեց, խնդիր կունենան…

Որոշ անձանց ստիպում են մինչև ընտրության օրը ժամանակավոր լքել հանրապետությունը: Այս վերջինը շատ հեշտ է ապացուցել ի դեպ…

Կոչ եմ անում մեր համակիրներին չվախենալ, համախմբվել և գնալ ընտրության` ցույց տալով, որ գիտակցում են այն մարտահրավերները, որոնց առջև մեզ կանգնեցնում է այս իշխանությունը…

Հայրենի ոստիկանությանը հորդորում եմ դադարեցնել այս ապօրինությունները, իսկ հանցավորության դեմ պայքարի շրջանակներում ինձնից չակնկալել անուններ,

քանզի դուք դա ինձնից լավ գիտեք, և բացի այդ, անուն տալով այդ մարդկանց համար ավելի լուրջ խնդիրների պատճառ կդառնամ…

Սա է պատճառը, որ հանցագործությունների բացահայտման ցուցանիշը նվազել է գրեթե երեսուն տոկոսով»,- գրառման մեջ նշում է Արփինե Հովհաննիսյանը…