Լուկաշենկոյի հայտարարությունից հետո` Պուտինը շտապ հավաք է կազմակերպել

Լուկաշենկոյի հայտարարությունից հետո, Պուտինը շտապ հավաք է կազմակերպել․․․

Ինչպես արդեն հայտնի է, Լուկաշենկոն ասել է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար է ընտրվելու Բելառուսի ներկայացուցիչը․․․

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՌԴ Սանկտ Պետերբուրգ քաղաքում ընթացող ԵԱՏՄ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի շրջանակում այսօր լրագրողներին ասել է,

որ ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների հետ ինքը համաձայնեցրել է կառույցի գլխավոր քարտուղարի հարցը․․․

Բելառուսական «Բելտա» լրատվամիջոցը հայտնում է, որ Լուկաշենկոն հաստատել է՝ փաստացի հաջողվել է գալ ընդհանուր հայտարարի, և ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարը լինելու է Բելառուսի ներկայացուցիչը…

«Մենք անսպասելիորեն անցկացրինք նաև ՀԱՊԿ նիստ և սկզբունքորեն լուծեցինք գլխավոր քարտուղարի նշանակման խնդիրը…

Ինչպես այն ժամանակ (2018թ. նոյեմբերի 8, Աստանա) Նուրսուլթան Նազարբաևն ասաց, մենք պայմանավորվել ենք նոր գլխավոր քարտուղարի նշանակման սխեմաների վերաբերյալ,

շուտով անհատական զրույցներ կունենանք երկրների ղեկավարների հետ, և կստորագրվի որոշումը»,- հայտարարել էր Լուկաշենկոն…

Բելառուսնի նախագահի այս խոսքերից հետ ԵԱՏՄ-ի ներքին շրջանակներում մեծ իրարանցում է սկսվել․․․

Հարցին միջամտել է անձամբ Վլադիմիր Պուտինը և շտապ խորհրդակցություն հրավիրել․․․

Ըստ ռուսական մամուլում տեղ գտած լուրերի՝ Պուտինը խորհուրդ է տվել Լուկաշենկոյին, որպեսզի վերջինս չշտապի և իր հայտարարություններում առավել զգուշավոր լինի․․․

Լուկաշենկոն իր հերթին ասել է, որ ցանկություն չունի վատթարացնել հայ-բելառուսական հարաբերությունները: Դեպքերը նոր զարգացումներ են ստացել, որի մասին քիչ ուշ․․․