Ռոբերտ Քոչարյանը կկալանավորվի. Վերաքննիչ դատարանի նոր որոշումը․․․

Հիշեցնենք, որ դատարանը մի քանի օր քննում էր պաշտպանների բողոքը…

Վճռաբեկ դատարանը նոյեմբերի 15-ին բեկանել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումը, եւ գործն ուղարկվել է նույն դատարան՝ նոր քննության…

Նոյեմբերի 27-ից Վերաքննիչ դատարանը՝ նախագահությամբ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի, քննում է Քոչարյանի խափանման միջոցի հարցը: Քոչարյանն այս պահին ազատության մեջ է…

Որոշման հրապարակմանը Ռոբերտ Քոչարյանը ներկա չէր…

Քիչ առաջ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի նախագահությամբ, մերժեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը. սա նշանակում է, որ Ռոբերտ Քոչարյանը կկալանավորվի…