Հայտնի է դարձել Մանվել Գրիգորյանի դատավճռի հրապարակման օրը

Armeniasputnik.am-ը գրում է․

Մանվել Գրիգորյանին կալանավորել էին այս տարվա հուլիսին ապօրինի զենք պահելու ու զինվորականների պարենամթերքը յուրացնելու մեղադրանքով․․․

ԱԱԾ-ն հունիսի 17-ին տեսանյութ էր հրապարակել` ներկայացնելով ՀՀ Արմավիրի մարզի Արշալույս գյուղի Լճափնյա փողոցում գտնվող, Մանվել Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող հանգստյան գոտում,

ինչպես նաև Էջմիածին քաղաքի Ալավերդյան փողոցի տուն 46 հասցեում տեղակայված և Գրիգորյանին պատկանող առանձնատան կատարված խուզարկության արդյունքները․․․

Ավելի վաղ քննչական մարմինը դատարան էր դիմել` Գրիգորյանի կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդությամբ,

իսկ պաշտպանները միջնորդել են Մանվել Գրիգորյանի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց ընտրել գրավը։ Որպես գրավի չափ առաջարկվել է 20 մլն դրամը․․․

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը դեկտեմբերի 12–ին, ժամը 14:00–ին կհայտարարի ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի գործի վերաբերյալ որոշումը․․․

Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց մեղադրյալի փաստաբան Արսեն Մկրտչյանը․․․

Մկրտչյանը հայտնեց, որ դատարանը որոշել է միավորել այս երկու միջնորդությունների քննարկումը․․․