«Ժամանակ» թերթը գրում է.
«Կալանավորված Ռոբերտ Քոչարյանի ավագ որդին՝ Սեդրակ Քոչարյանը, այս օրերին ակտիվ հանդիպումներ է ունենում տարբեր քաղաքական գործիչների հետ
և պատրաստակամություն հայտնում ֆինանսավորել նրանց ընդդիմադիր գործունեությունը…
Հետաքրքիրն այն է, որ Քոչարյանը այդ հանդիպումների ժամանակ շեշտում է,
որ իր հայրը խնդիր չի դնում վերադառնալ իշխանության և զբաղեցնել նախագահի կամ վարչապետի պաշտոնը,
ուղղակի իրենք խնդիր են դրել վրեժխնդիր լինել Նիկոլ Փաշինյանից և որքան էլ տարօրինակ չհնչի՝ Սերժ Սարգսյանից…