Սկանդալային հայտարարություն Բաքվից. Երևանն ու Բաքուն ԼՂ կարգավորման հարցում հասել են փոխըմբռնման

Սկանդալային հայտարարություն Բաքվից. Երևանն ու Բաքուն ԼՂ կարգավորման հարցում հասել են փոխըմբռնման․․․

Armtimes.com-ը գրում է․

Երկար ժամանակահատվածից հետո մենք Զոհրաբ Մնացականյանի հետ առաջին անգամ հասել ենք փոխըմբռնման․․․

Այս մասին հայտարարել է Ադրբեջանի Արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը՝ 2018-ի աշխատանքների արդյունքներին նվիրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների ընդունելության ժամանակ, հայտնում է Interfax-ը․․․

«Համարում եմ, որ Միլանում իմ հայ գործընկերոջ հետ վերջին հանդիպմանը մենք առաջին անգամ երկար ժամանակահատվածից հետո հասել ենք փոխըմբռնման․․․

Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ճանապարհների որոնումը Ադրբեջանի համար կշարունակի լինել առաջնահերթ խնդիր․․․

Հիմնական նպատակն է՝ հասնել շոշափելի արդյունքների․․․

2019-ի հունվարին նախատեսված հանդիպմանը Զոհրաբ Մնացականյանի հետ կքննարկենք խաղաղ կարգավորումը․․․

Ադրբեջանը խաղաղ կարգավորման կողմնակից է»,-ասել է Մամեդյարովը․․․