Պուտինը դիմեց հայ ժողովրդին․ Աննախադեպ խոստովանություն․ (տեսանյութ)

Կիրգիզիայի նախագահ Սոորոնբայ Ժեերենբեկովը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորել է խորհրդարանի արտահերթ ընտրությանը տարած հաղթանակի կապակցությամբ…

Կիրգիզիայի նախագահի շնորհավորական ուղերձը առաջինն է եվրասիական «ակումբից», որի անդամ է Հայաստանը…

Դա ինքնին հետաքրքիր փաստ է, որ առաջինը Կիրգիզիան է՝ եվրասիական «ակումբի» այն պետությունը, որտեղ մի քանի անգամ եղել է իշխանության փոփոխություն, այն էլ հեղափոխական ճանապարհով,

իհարկե ոչ թավշյա, և որտեղ այժմ էլ օրենսդրորեն սահմանափակում են նախկին ղեկավարների անձեռնմխելիության հնարավորությունը․․․

Իհարկե, Հայաստանի հանրության ուշադրությունն ամենից առաջ գրավում է այն, որ առ այսօր չի շնորհավորել ՌԴ նախագահ Պուտինը: Այստեղ ուշադրության կենտրոնացումը ունի հասկանալի պատճառներ, եւ չկա ավելորդ բացատրության կարիք․․․

Պուտինի շնորհավորանքի բացակայությունը Հայաստանում ՌԴ դեսպան Կոպիրկինը պայմանավորել է արարողակարգով․․․

Արարողակարգի տեսանկյունից գուցե ամեն ինչ կարգին է, սակայն նախկինում օրինակ արարողակարգի պարտավորության բացակայությունը ՌԴ նախագահին չէր խանգարում շնորհավորել Սերժ Սարգսյանին…

Սակայն այստեղ իրավիճակին արժե իհարկե նայել մեկ այլ տեսանկյունից էլ: Պուտինի նախկին շնորհավորանքները տեղավորվում են նախկին հարաբերության, ավելի շուտ նախկին համակարգի բնույթից բխող հարաբերության տրամաբանության մեջ․․․

Ռուսաստանն այդպիսով փաստացի իր խոսքն էր ասում Հայաստանի ներիշխանական ստատուս-քվոյի հարցում, որը կազմավորվում էր ներիշխանական փակ խմբի որոշումներով․․․

Ըստ այդմ Ռուսաստանը անպայմանորեն «կնքում» էր այդ որոշումները բարձր շնորհավորանքով, որպես Հայաստանի համակարգի «գլխավոր հովանավոր»․․․

Նոր իրավիճակում Հայաստանի ներքաղաքական ստատուս-քվոն ձեւավորել է ժողովուրդը, ոչ թե համակարգային «սխոդկան»․․․

Իսկ դա արդեն չունի Պուտինի կնիքի կարիքը: Իհարկե, բանը միայն դա չէ, այլ նաև հանգամանքը, որ ժողովրդի ձեւավորած ստատուս-քվոյի արդյունքում իշխանության եկած Փաշինյանը դնում է հայ-ռուսական հարաբերության բնույթի վերանայման հարց։ Ու այստեղ եղավ ամենակարևորը․․

Շարունակությունը՝ այստեղ