Նիկոլ Փաշինյանը բացեց փակագծերը․ Ինչ է եղել իրականում

Lragir.am-ը գրում է․

Վասալի ու թշնամու արանքում. Որքան կշարունակվի այս երերուն իրավիճակը

Մոսկվայում Պուտինի հետ հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանն ասել է, որ համաձայնություն ձեռք չի բերվել գազի գնի հարցում…

Նա ասել է նաեւ, որ օրակարգի հարցերն այնքան շատ են, որ չեն հասցրել քննարկել բոլոր հարցերը: Դատելով Փաշինյանի խոսքերից, Մոսկվայում ընդհանրապես որեւէ համաձայնություն ձեռք չի բերվել…

Ավելին, դատելով Փաշինյանի խոսքերից, գազի, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի եւ այլ հարցերը ընդամենը ավելի խորքային ու գլոբալ խնդրի դետալներ են, որոնք ոչ թե պատճառ են, այլ հետեւանք…

«Ամեն այսպիսի հանդիպումից հետո մեր երկրների հարաբերությունները հարստանում են նոր բովանդակությամբ կամ ավելի ճիշտ գոյություն ունեցող բովանդակությունը կոնկրետ ձևակերպում է ստանում, և ըստ էության այդ բովանդակության վերաբերյալ ՌԴ նախագահի հետ հաջողվել է ընդհանուր ըմբռնման հասնել…

Սա մի նոր շրջան է մեր հարաբերությունների պատմության մեջ, որովհետև քաղաքական այն իրադարձությունները, որոնք Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցան ապրիլ-մայիս ամիսներին, դեկտեմբերի 9-ի ընտրություններում ստացան ամփոփում,

քաղաքական իրավիճակն արձանագրվեց, և այս արձանագրման վրա մենք պետք է կառուցենք նոր հարաբերությունները, որի մասին խոսել ենք և մենք պետք է դրական տրամադրվենք այդ հարաբերությունների առումով նույնպես…

Ռուսաստանի հետ մեր հարաբերություններն ունեն առանձնահատուկ ռազմավարական բնույթ, և մենք հույս ունենք, որ այդ հարաբերությունների ռազմավարական բնույթը կոնկրետ արտահայտություն կստանա մեր տնտեսական,

ռազմատեխնիկական հարաբերություններում և իհարկե, մենք այստեղ ակնկալում ենք կոնկրետ արդյունքներ, և հույս ունենք, որ անցած 8 ամիսները բավարար եղան, որ մենք հարաբերությունների ետհեղափոխական,

նախաբանային փուլն ավարտենք և արդեն մտնենք լիարժեք նոր հարաբերությունների ավելի բարձր մակարդակ ու բովանդակային հարաբերությունների կառուցման փուլ», ասել է Նիկոլ Փաշինյանը…

Փաստացի, ՀՀ վարչապետը ձեւակերպել է այդ խորքային խնդիրը: Հայաստանը դրել է նոր ու իրապես դաշնակցային փոխադարձ պարտավորությունների վրա հիմնված հարաբերության խնդիր, ռուսական կողմից առայժմ անորոշությունը պահպանվում է…

Թեև Փաշինյանի այցից առաջ եւ այցի պրոտոկոլային մասում Պուտինը հայտարարեց, որ Հայաստանը Ռուսաստանի մերձավորագույն դաշնակիցն է աշխարհում ու տարածաշրջանում, եւ Ռուսաստանն ամեն ինչ անելու է դա պահպանելու համար,

այնուամենայնիվ նրա քիչ-ինչ նյարդային պահվածքը եւ Հայաստանի հանդեպ վարվող քաղաքականությունն ու քարոզչությունը հուշում են, որ Կրեմլում առայժմ «դիմադրում են»․․․

Շատերը Հայաստանում Պուտինի խոսքերում ավելի շատ սպառնալիք են տեսնում, քան դաշնակցության ու բարեկամության դրսեւորում։ Օրինակ, երբ նա ասում է, թե պետք է․․․

Շարունակությունը՝ այստեղ