Հավաքվեք, տեղը որոշեք. ինչ առաջարկ է արել Գագիկ Ծառուկյանը քառօրյա պատերազմի հերոսների ծնողներին. (Video)

2016 թվականի 2-ից 5-ը ղարաբաղյան շփման գծում տեղի ունեցած իրադարձությունները պատմության մեջ կմնան որպես քառօրյա պատերազմ: Թե ռազմական գործողությունների ծավալով եւ թե կիրառված զենքի ու զինտեխնիկայի հզորությամբ ու քանակով տեղի ունեցածը իրապես էլ պատերազմ էր:

Կրկին անգամ արձանագրելու համար փաստը նշենք, որ ադրբեջանական կողմն այս պատերազմի մեջ մտավ նախապես ունենալով մի շարք առավելություններ:

Այդ առավելություններն էին նախաձեռնված գործողությունների մանրակրկիտ ծրագրված լինելը՝ հարձակման հանկարծակիությունը (անկախ նրանից թե հայկական կողմը, ինչ չափով տվյալներ հայթայթած կլիներ հնարավոր հարձակման մասին):

Հակառակորդ կողմը բախման մեջ էր մտնում ներգրավելով մեծաքանակ ռազմական տեխնիկա եւ մարդուժ, ձեռքին ունենալով գործողությունների պլան, որոնք նրան ընձեռում էին թելադրողի դեր՝ առնվազն սկզբնական որոշակի ժամանակահատվածում:

Ի դեպ նկատենք, որ երկու կողմերի կուտակած տեխնիկական ներուժի պայմաններում ավելի հավանականը հենց կարճաժամկետ գործողություններն են, որոնք պատճառելով աննախադեպ մարդկային ու միջոցների կորուստ, կարճ ժամանակում կարող են արձանագրել շոշափելի արդյունքներ:

Մյուս չակերտավոր առավելությունն այն է, որ ադրբեջանական արկածախնդիր ղեկավարությունը պատրաստ է փոքր հաջողությունների դիմաց անգամ զոհաբերել մարդկային եւ այլ կորուստներ, այն դեպքում երբ հայկական կողմը միշտ էլ կաշկանդված է հատկապես մարդկային մեծ կորուստներ չունենալու մտահոգությամբ…..

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է ապրիլի պատերազմի հերոսների ընտանիքների անդամների հետ:  Տեսեք թե ինչ առաջարկ է արել նա քառօրյա պատերազմի հերոսների ծնողներին…

Շարունակությունը` այստեղ