Իվետան Արամի կնոջ հասցեին արտահայտվել է ցենզուրայից դուրս բառապաշարով

Ապրիլի 31-ին կայացած «Ծիծեռնակ» մրցանակաբաշխության ժամանակ Իվետա Մուկուչյանը ստացավ «Տարվա լավագույն երգչուհու» կոչումը:

Բեմում բավականին սրտաճմլիկ ու քաղաքակիրթ շնորհակալական ճառից հետո, մեր ազատամիտ ու եվրոպական հովերով տարված աղջիկը, իրեն անսնանձ պահված է թույլ տվել հետնաբեմում:
Չցանկանալով լրագրողների հետ խոսել մրցանակի մասին՝ Իվետան բռնել է նրանց ձեռքից ու դուրս հրավիրել։ Էհ հետո՞, սա ի՞նչ պահվածք է:

Փաստորեն ստացվում է երգչուհին հիշաչար է ու դեռ չի մարսել այն, որ լրագրողներից մեկը «հանդգնել» էր ինքնագոհ արտիստուհուն հարց ուղղել իր և Արամ MP3-ի համգործակցության դադարեցման մասին, մինչդեռ հարցը եղել է բացառապես աշխատանքային կոնտեքստում:

Առհասարակ՝ Իվետայի աստղայինը տարել է ու այս աղջկան պետք է գերմանական երկնքից իջեցնել իրական Հայաստանի հողի վրա։

Հասկացանք, որ Գերմանիայում ես մեծացել, հասկացանք, որ դա որոշակի վարքային ու մենթալիտետային առանձնահատկություններ է ենթադրում, բայց դա չի նշանակում, որ Իվետան վերին արտի ցորենն է ու վեր է ամեն նորմից և կանոնից։

Եթե անգամ, նա չի ցանկանցել մեկնաբանություն տալ, նա իրավունք չուներ լրագրողներին պարտադրել իրեն հարց չտալ լայն քննարկման առարկա դարձած թեմայի մասին։

Իվետան երևի մոռացել է, որ նույն Գերմանիայում ոչ մի աստղ այնքան չկա, որ կարողանա թելադրել մեդիային ու մեդիա ներկայացուցիչներին, իսկ եթե մեկը շշկռում է ու փորձում նման բան, ապա տաբլոիդները նրան ցեխի հետ են խառնում։

Ուստի, Իվետայի նման վարքը, ոչ մի ադարացում չունի ու հին-հայկական զոռբայության դրսևորում է, ու քանի որ նման զոռբայության հիմքում Արամ MP3-ի հետ պատմությունը ծածկադմփոց անելու մղումն էր, մենք հիմա կներկայացնենք, թե ինչ է եղել ամիսներ առաջ նրանց միջև, որ առ այսօր Իվետային դարձնում է ոչ այնքան ադեկվատ՝ թեմայի հիշատակման դեպքում…

Շարունակությունը` այստեղ