Պուտինի ճակատագրական սայթաքումը Հայաստանի հարցում

Lragir.am-ը գրում է․

Ռոբերտ Քոչարյանը Պուտինի զինանոցում. Պեսկովի մի հայտարարությունը…

Դատարանը հունվարի 9-ին որոշում չի կայացրել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու նրա փաստաբանների հայցի վերաբերյալ: Նիստը հետաձգվել է եւ կշարունակվի հունվարի 10-ին…

Ռոբերտ Քոչարյանի հարցը հատկապես աշխուժորեն դիտարկվում է գազի գնի եւ հայ-ռուսական հարաբերության համատեքստում…

Կա տարածված կարծիք, որ հենց Քոչարյանի համար է Ռուսաստանը բարձրացնում գազի գինը, այսինքն Պուտինն իր ընկերոջ հանդեպ վերաբերմունքից զայրացած թանկացնում է գազը Հայաստանի համար…

Այդ կարծիքի լրացուցիչ հիմքը գուցե այն էր, որ Պուտինը դեկտեմբերի 27-ին Մոսկվայում Փաշինյանի հետ հանդիպումից հետո շնորհավորել էր Ռոբերտ Քոչարյանի Նոր Տարին…

Իհարկե, այդ հանգամանքը կարող էր լինել նաեւ հակառակ կարծիքի հիմք, հատկապես նկատի ունենալով այն, որ Պուտինը նրան մաղթել էր ոգու ամրություն եւ տոկունություն, դրանով կարծես թե հասկացնելով, որ Քոչարյանին հարկ կլինի պատրաստվել շատ երկար ճնշման…

Եթե Պուտինը գազը թանկացնում է Քոչարյանի համար, բարկացած, այդ դեպքում ինչու՞ 150-ից 165, եւ ոչ թե ասենք 180, երբ երեւի թե անհնար կլիներ գազի գինը անփոփոխ թողնել նաեւ Հայաստանի ներսում…

Հայ-ռուսական հարաբերությունը հանգեցնել Պուտին-Քոչարյան ընկերության համար տարվող «պայքարի», նշանակում է թերեւս չպատկերացնել այդ հարաբերության թե երկկողմ,

թե ընդհանրապես առավել լայն ռեգիոնալ ու աշխարհքաղաքական տարողությունը, ու նաև բացարձակապես անլուրջ վերաբերվել ՌԴ նախագահին…

Իսկ որ ՌԴ նախագահը գոնե այդպիսի հարցերում անլուրջ չէ՝ անկախ նրա մոտեցումների և արժեհամակարգի հանդեպ վերաբերմունքից, թերեւս չունի լուրջ կասկածի տեղիք…

Ի դեպ, այդ առումով նաև հետաքրքիր է մեկ այլ ընկերության առիթով նրա մամուլի քարտուղարի հայտարարությունը, երբ հարցրել էին․․․

Շարունակությունը՝ այստեղ