Առաջին ուշագրավ առաջարկը նոր խորհրդարանում․․․

Lragir.am-ը գրում է․

ԱԺ ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանն այսօր հայտարարություն է տարածել, որում ասվում է…

«ՀՀ նորընտիր Ազգային ժողովում մենք հանդես ենք գալիս տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման մշտական հանձնաժողով ձևավորելու նախաձեռնությամբ, ինչը միանշանակորեն համահունչ է մեր մոտեցումներին…

Համոզված ենք, որ եվրասիական հանձնաժողովը կունենա լայն օրակարգ և լուրջ անելիքներ»…

Հայտնի է դարձել նաև, որ «ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցությունը պատրաստվում է խորհրդարանին առաջարկ ներկայացնել ԵՏՄ-ի հետ աշխատանքները համակարգող ԱԺ մշտական հանձնաժողով ստեղծելու մասին…

Կուսակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանն ասել է, որ Հայաստանը ԵՏՄ անդամ երկիր է, որտեղ անընդհատ խնդիրներ են առաջանում…

Ըստ նրա՝ ԱԺ-ում պատգամավորները ստիպված էին լինում տարբեր հարթակներ գտնել, օգտագործել տարբեր պատվիրակություններում կամ բարեկամական խմբերում իրենց կապերը, որ ինչ-որ ձեւով այդ հարցերը բարձրացնեին,

բայց սա ինստիտուցիոնալ մոտեցում չէր, եւ ճիշտ կլինի, որ լինի այդպիսի կառույց, որը կզբաղվի այդ հարցերով…

Այսպիսով, նախընտրական եւ հետընտրական ժամանակաշրջանում ԲՀԿ-ի ու ԼՀԿ-ի կոշտ դիմակայությունը քաղաքական նախաձեռնությունների տեսքով շարունակվելու է նոր ԱԺ-ում…

Ընդ որում, տպավորություն է, որ ԲՀԿ նախաձեռնությունը պատասխան է ավելի վաղ արված ԼՀԿ-ի առաջարկին…

Միքայել Մելքումյանի հայտարարության մեջ ակնարկվում է, որ ԲՀԿ-ն նման պարտավորություն է ստանձնել Ռուսաստանի իշխող՝

Եդինայա Ռոսիա կուսակցության հետ համագործակցության շրջանակում: ԲՀԿ-ն նոր խորհրդարանում էլ դիրքավորվելու է որպես պրո-ռուսական ուժ…

Լուսավոր Հայաստան կուսակցությունը հայտնի է իր պրո-արեւմտյան դիրքորոշմամբ, և ժամանակին դեմ է եղել ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը, այդ հարցը բարձրացնելով նաեւ նախորդ խորհրդարանում…

Այսպիսով, առկա է երկու առաջարկ նույն հարցի վերաբերյալ, բարց տարբեր բովանդակությամբ․․․

Իշխող կուսակցությունն այս պարագայում մնում է «կենտրոնում», և հնարավոր է սա նոր խորհրդարանի «հավասարակշռության» մոդելն է դառնալու…

ԵՏՄ խնդիրը չափազանց կարեւոր է Հայաստանի համար, եւ պետք է հուսալ, որ թե այդ, թե մյուս կարեւոր խնդիրները կմնան քաղաքական քննարկումների տիրույթում, այդպիսով խորհրդարանն իսկապես դարձնելով քաղաքական հարթակ․․․