Մարուքյանի կոշտ արձագանքը Փաշինյանի հայտարարությանը

Armeniasputnik.am-ը գրում է․

ԱԺ պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը անտրամաբանական է համարում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին,

թե ԱԺ փոխխոսնակ պետք է ընտրվի ավելի շատ պատգամավոր ունեցող 2–րդ ուժից․․․

«Սահմանադրությունն ասում է, որ պետք է ընտրվի, այսինքն` պետք է ընտրվի,

ոչ թե մենք պետք է շարունակենք պահպանել Հանրապետականի ժամանակվա ավանդույթները»,–լրագրողների հետ զրույցում ասաց Մարուքյանը․․․

Ավելի վաղ Փաշինյանը նշել էր, որ 3–րդ փոխխոսնակի համար «Իմ քայլը» իր քվեարկելու է ամենաշատ ձայնը ստացած ընդդիմադիր ուժի թեկնածուի օգտին․․․

Մարուքյանի խոսքերով` անգամ եթե «Իմ քայլի» կողմից նման որոշում կա, իրենց դիրքորոշումն ու տրամադրվածությունը չի փոխվում,

քանի որ իրենց թեկնածուն ավելի լավն է ու արժանի․․․

Պատասխանելով Գագիկ Ծառուկյանի հետ հակասության մասին հարցին` Մարուքյանը նշեց, որ որևէ մեկի հետ անձնական հակասություններ չունի․․․