Սոսկալի դեպք․ Մայրը դստեր հետ մակարոնի արտադրամասից գողություն անելու ժամանակ ընկել և մահացել է

SHAMSHYAN.com-ը գրում է․

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունվարի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում․․․

Ժամը 17։40-ի սահմաններում Ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի հացի գործարանում գողություն է կատարվել. պահակին խփել են և չեն կարողանում նրան օգնել․․․

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Արմավիր քաղաքի բնակիչ՝ 61-ամյա Գեղեցիկ Գաբրիելյանն էր․․․

Ոստիկաններն ու քննիչները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումներ՝ պարզել են,

որ Գ. Գաբրիելյանը իր աղջկա՝ նույն հասցեի բնակիչ, 26-ամյա Հրածին Գաբրիելյանի հետ միասին հերթական անգամ գողություն կատարելու նպատակով մուտք են գործել նշված գործարանի չգործող մակարոնի արտադրամաս,

որտեղ մոտ 5 մետր բարձրությունից Գ. Գաբրիելյանը վայր է ընկել և գլխի ծոծրակային շրջանում ստացած վնասվածքից տեղում մահացել է․․․

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել․․․

Հ. Գաբրիելյանը քննիչի որոշմամբ ստորագրությամբ բաց է թողնվել․․․