Ինչ են նետել գեներալ Մանվելի ուղղությամբ. թեժ ակցիա…

Lragir.am-ը գրում է․

Էջմիածնեցիները վերսկսել են Մանվել Գրիգորյանի ազատ արձակման դեմ բողոքի ակցիաները և փակել օդանավակայան տանող ճանապարհը․․․

Հարցը չի լուծվել անգամ փոխոստիկանապետի և ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավորի միջամտությամբ․․․

Իշխանությունը ժողովրդինն է, մենք էլ ժողովուրդն ենք եւ որոշում ենք փակել ճանապարհը․․․

Դա է նրանց դիրքորոշումը, որով պահանջում են դարձյալ կալանավորել Մանվել Գրիրգորյանին․․․

Շատերն այստեղ դիտում են մի իրավիճակ, երբ թավշյա հեղափոխությամբ ձևավորված իշխանությունը հայտնվել է իր իսկ «փորած փոսում», ինչպես գնահատում են․․․

Իրականում, սակայն, խորքային իմաստով, քաղաքացիներն են իրենց գլորում այն փոսը, որից կարծես թե դուրս էին եկել թավշյա հեղափոխությամբ․․․

Երբ ճանապարհները փակելու քաղաքացիական անհնազանդության մեթոդը կիրառվում էր թավշյա հեղափոխության ընթացքում, տալով իր արդյունքը,

այդ մեթոդի կիրառումը միանգամայն տրամաբանված ու արդարացված էր՝ իշխանությունը ժողովրդինը չէր, ժողովուրդը դուրս էր մղված իշխանության ձևավորման եւ կառավարման գործընթացներից և իր իշխանությունը փորձեց իրացնել փողոցում․․․

Այդ մեթոդով էլ ժողովուրդը կարողացավ ձեւավորել իր իշխանությունն արդեն պետական կառավարման մարմիններում․․․

Եթե այդ կառույցներում ձեւավորվածը ժողովրդի իշխանությունն է, ապա ժողոուրդն այլեւս չունի փողոցներում անմիջական իշխանություն իրացնելու կարիք,

որովհետև նա վերադարձել է պետական կառավարման համակարգ, նա է ձևավորել այն իշխանությունը, որը պետք է կառավարի․․․

Հետեւաբար, էջմիածնեցիների հայտարարությունը՝ թե իշխանությունը ժողովրդինն է, ուրեմն ուզում են՝ փակում են ճանապարհը, առերեույթ է արդարացի․․․

Խորքային առումով այն բարդույթի, ոչ թե ժողովրդի իշխանության իրացման դրսևորում է: Բարդույթի, որ գալիս է նախկին համակարգից, նախաթավշյա իրողությունից, որտեղ հանրությունն էր իրեն զգում մերժված․․․

Արտահայտվում է գուցե նաեւ բարդույթը այդ ժամանակաշրջանի Մանվել Գրիգորյանից, տպավորություն ստեղծելով, որ նրան ոչ թե մերժումեն, այլ վախենում են,

որ նա կարող է վերականգնել իր նախկին դիրքն ու բնույթը Էջմիածնում, իսկ իրենք անկարող կլինեն դիմակայել դրան մտքով ու հոգեբանությամբ․․․

Ըստ այդմ, էջմիածնեցիները փողոց փակելիս կարող են հայտարարել, որ իշխանությունը ժողովրդինը չէ, դրա համար էլ փակում են փողոցը․․․

Այսինքն, նրանք պետք է պատասխանեն այդ հարցին՝ իրե՞նցն է, ժողովրդինն է իշխանությունը, որ ձևավորված է Հայաստանում, թե՞ ոչ․․․

Բացասական պատասխանի դեպքում փողոցը փակելը կդառնա հասկանալի: Ընդունելի, թե ոչ, այլ հարց է, բայց կդառնա հասկանալի․․․

Եթե պատասխանը դրական է, ապա Մանվել Գրիգորյանի կալանավորման պահանջով փողոց փակելը անհասկանալի է․․․

Նրանք կարող են չընդունել դատարանի որոշումը, սակայն դա մերժելու ձեւերը բազմաթիվ են եւ անգամ ավելի արդյունավետ ձևերը, քան փողոց փակելը,

որովհետև դրանից ոչ թե Մանվել Գրիգորյանն ու նրա վերաբերյալ վճիռ կայացրած դատավորն են անհարմարության մեջ հայտնվում, այլ իրենց, այսինքն ժողովրդի մյուս մասը, որն օրինակ այդ ճանապարհով պետք է գնա իր առօրյա գործերով․․․

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում