Տեսեք, թե ինչ արժե աղմուկ հանած բաճկոնը և ինչպես է ձեռք բերել Հայկ Սարգսյանը

Hraparak.am-ը գրում է․

Համացանցում մեծ աղմուկ է բարձրացրել նորընտիր պատգամավոր Հայկ Սարգսյանի լուսանկարը, որտեղ նրա հագին անվանական բաճկոն է․․․

Այդ բաճկոնից կրում են նաեւ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը․․․

Անվանական պաշտոնի աջ մասում գրված է պաշտոնը, իսկ ձախում՝ անուն-ազգանունը․․․

Խանութը, որը բաճկոնը կարել է Հայկ Սարգսյանի համար, Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել.

«Բաճկոնը կարված է հատուկ՝ Հայկ Սարգսյանի պատվերով․․․

Raf Kanian֊-ը բարձր որակն ապահովել է ՝ կաշիմիրի, բնական մորթու և զամշի միջոցով․․․

Մենք պատրաստ ենք իրագործել հաճախորդի յուրաքանչյուր ցանկություն»․․․

Գրառման մեկնաբանություններում օգտատերերից մեկը հարց է բարձրարցել.

«Բա էս բաճկոնը իր աշխատավարձով է գնե՞լ, թե՞ մեր փողերով․․․

Ամոթ ա, նենց եք գրել հատուկ Հայկ Սարգսյանի համար, ոնց որ հանրահայտ աստղ լինի»․․․

Ըստ այդ նույն մեկնաբանությունների՝ բաճկոնը բավականին թանկարժեք է, առանց անուն-ազգանունը գրելու, այն արժի 300 հազար դրամ․․․

Նույն մեկնաբանություններից պարզ է դառնում, որ բաճկոնը խանութը նվիրել է Սարգսյանին․․․

Խանութի Ֆեյսբուքի էջը մեկնաբանել է.

«ֆիրման այս բաճկոնը, հարգելիս, նվեր է տվել Հայկ Սարգսյանին՝ որպես թավշյա հեղափոխության առաջնագծի մասնակից»․․․