Փաշինյանի կարևոր նախազգուշացումն ու վերջնագիրը․ Ինչ կատարվեց

Lurer.com-ը գրում է․

Այսօր ուղիղ եթերում անդրադառնալով Էջմիածնում տեղի ունեցող ակցիաներին, որի կազմակերպիչները սպառնում են փակել փողոցներն ու ճանապարհները, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է.

«Դուք չե՛ք փակելու, որովհետև դուք դրա լիազորությունը չունեք, և ժողովրդից էլ չեք ստացել այդ լիազորությունը, որովհետև ժողովուրդն իր իշխանությանն ընտրել է, և այդ իշխանության լիազորությունն է նաև ապահովել ճանապարհների անցանելիությունը…

Եվ նրանք, ովքեր փակում են ճանապարհներ, առնվազն հետևողական, ես ուզում եմ հասկանալ, որ ինչ-որ հարցի վրա ուշադրություն են ուզում հրավիրել»…

Ինչպես ասում են` իրավիճակ է փոխվում. ամիսներ առաջ՝ վարչապետ Փաշինյանը, անդրադառնալով կառավարության դուռը ջարդել փորձող ցուցարարներին՝ նշել էր.

«Լավ են անում, իրենց դուռն է` ջարդում են»: Այսօր արդեն, պառլամենտական ընտրություններից հետո, Փաշինյանը վստահության մեծ պաշար է ձեռք բերել…

Կառավարության կառուցվածքային փոփոխությունները ենթադրում են, որ Փաշինյանի վերահսկողության տակ կանցնեն նաև ուժայինները, ասել է թե` կարելի է փոխել ժողովրդի հետ խոսելու տոնայնությունը…

Բացի այդ, Փաշինյանի այս հայտարարությունը կանխող մեսիջ է այն բոլոր քաղաքացիներին, որոնք մոտ ապագայում կարող են մտածել բողոքի ակցիա իրականացնելու մասին,

իսկ այդպիսիք կլինեն` հաշվի առնելով երկրում ձևավորված ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակը…

Գուցե դա հասկանալով է Փաշինյանը արդեն այսօր գրեթե վերջնագրային լեզվով խոսում, արդեն այսօր ցույց է տալիս,

որ նոր իշխանությունները չեն հանդուրժելու հանրային նման դրսևորումները, ինչը մեղմ ասած տարորինակ է,

հաշվի առնելով ինչ ճանապարհով նույն Նիկոլ Փաշինյանը և իր թիմը եկան իշխանության…