Հունան Պողոսյանը՝ ՀՀ նոր ոստիկանապետ․ Ինչ կատարվեց․․․

«Ժամանակ» թերթը գրում է.

«Ժամանակ»-ի հավաստի տեղեկություններով՝ Սյունիքի մարզպետի տեղակալ, ՔՊ անդամ, Կապանի քաղաքապետի նախկին թեկնածու Նարեկ Բաբայանը կնշանակվի Սյունիքի մարզպետ․․․

Հիշեցնենք, որ Նա­րեկ Բաբայանը Կապանի քաղա­քապետի ընտրություններում առաջադրվել էր «Իմ քայլը» դաշինքից, սակայն, չստանալով բավարար ձայներ, պարտվել էր․․․

Մեզ հետ զրույցում ինքը՝ Բաբայանը, նշեց, որ նման առաջարկ այս պահին չի ստացել և այդ մասին խոսել չի կարող․․․

Մեր տեղեկություններով՝ փոփոխու­թյունների համատեքստում, Սյունիքի ներկայիս մարզպետ Հունան Պողոսյանը նշանակվելու է ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի փոխարեն․․․

Պողոսյա­նը մեզ հետ զրույցում ոչ հերքեց, ոչ հաստատեց տեղեկությունը․․․

«Ես ձեզ շատ հարգում եմ, ընդու­նում եմ, բայց նման ոչ մի հարցի չեմ ուզում պատասխանել, անդրադառնալ․․․

Ես մարզպետի պաշտոնում պաշտոնավարելու եմ Սյունիքի մարզում, խնդրում եմ՝ ինձ նման հարցեր մի տվեք»,- ասաց Պողոսյանը․․․

Մեր հստակեցնող հարցին՝ նման առաջարկ ստացե՞լ եք, Պողոսյանը մի պահ լռեց, ապա նորից պնդեց, որ այդ թեմայով խոսել չի ցանկանում»․․․