Հայաստանում գտնվող ռուսական ռազմաբազան հայտնվել է իրեն ադրբեջանցի համարող գեներալի հրամանատարության ներքո

Hayinfo.info-ն գրում է․

Ռուսաստանը Հայաստանում ռազմաբազա ունի․․․

Հայաստանը փաստացի պատերազմի մեջ է Ադրբեջանի հետ․․․

Այդ ֆոնին ՌԴ ԶՈւ հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալի պաշտոնին ադրբեջանցու նշանակումը և դրանից հետո սպասվելիք զարգացումները չեն կարող մտահոգիչ չլինել․․․

Այս մասին իրենց մտորումներն են հայտնել ֆեյսբուքյան օգտատերերը, մասնավորպես՝

«Սոցցանցերի ադրբեջանական տիրույթում և մի շարք ադրբեջանական կայքերում տեղեկություն է շրջանառվում,

որ ՌԴ նախագահի 2018թ. դեկտեմբերի 25-ի հրամանագրով ՌԴ ԶՈւ հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալի պաշտոնին նշանակված, ՌԴ հերոս, գեներալ-մայոր Ռուստամ Մուրադովն էթնիկ ադրբեջանցի է․․․

Հիշեցնեմ, որ Հարավային ռազմական օկրուգի կազմի մեջ է մտնում նաև Հայաստանում տեղակայված 102-րդ ռազմակայանը․․․

Գեներալ Մուրադովի կենսագրության մեջ ազգության մասին տեղեկություն չգտա․․․

Նշված է, որ ծնվել է ՌԴ Դաղստանի Դերբենդի շրջանում, որտեղ մոտ 40.000 ադրբեջանցի է բնակվում․․․

Ադրբեջանցիք ակտիվ տարածում են այդ ինֆոն, նշելով թե իբր հայերը խուճապի մեջ են․․․