ՀՀԿ-ական պատգամավորներն ԱԺ-ից հեռանալիս տարել են իրենց պատկանող ողջ գույքը, անգամ․․․

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Նորընտիր ԱԺ առաջին նիստում՝ նաև ընդմիջումների ժամանակ, քիչ չէին հետաքրքիր դրվագները․․․

Օրինակ` ԼՀԿ պատգամավորները ամեն քայլ անում էին միասին. միասին էին դուրս գալիս ընդմիջման, միասին ճաշում: Գրեթե նույն վիճակն էր ԲՀԿ-ի դեպքում․․․

Իսկ իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավորները 2-3 հոգանոց խմբերով էին շփվում․․․

Պատճառը թերևս այն է, որ պատգամավորների ճնշող մեծամասնությունը չէր ճանաչում միմյանց․․․

«Ժողովուրդ» օրաթերթը նաև տեղեկացավ, որ «Իմ քայլը» դաշինքի պատգամավորների մի մասն ԱԺ-ում դեռ աշխատասենյակ չունի. նրանք չեն մասնակցել վիճակահանությանը․․․

Իսկ ում բաժին է հասել աշխատասենյակ, այն գտել է բացարձակ դատարկ վիճակում՝ միայն սենյակի չորս պատերը եւ վերջ․․․

Բանն այն է, որ ՀՀԿ-ական պատգամավորներն ԱԺ-ից հեռանալիս տարել են իրենց պատկանող ողջ գույքը, անգամ` ամենատարրական իրերը, ինչպես, օրինակ, վրագույրների քիվերը․․․

Իսկ ՀՀԿ-ական պատգամավորներից մեկն էլ սենյակը «մաքրազարդելուց» հետո թողել է միայն պատի մեխը, որից նախկինում կախված է եղել Սերժ Սարգսյանի նկարը․․․