Ծեծի են ենթարկել և թալանել 93-ամյա հայ վետերանին. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Վրաստանում ՀՀ դեսպանությունը հաղորդագրություն է տարածել.

«Այսօր մամուլում տեղեկատվություն տարածվեց, որ Թբիլիսիում անհայտ անձինք ծեծել և թալանել են Մեծ Հայրենական պատերազմի 92-ամյա վետերան Սերգո Միրզոյանին, իսկ Վրաստանի ՆԳՆ-ն քրեական գործ է հարուցել ՔՕ 179-րդ հոդվածով…

Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետներն այսօր այցելեցին Սերգո Միրզոյանին, հետաքրքրվեցին նրա առողջությամբ, ինչպես նաև ֆինանսական օգնություն ցուցաբերեցին վետերանին…

Սերգո Միրզոյանը, իմանալով, որ դեպքը մեծ արձագանք է ստացել Հայաստանում ու Վրաստանում, և շատերն են անհանգստանում նրա առողջությամբ, խնդրեց փոխանցել, որ իր հետ ամեն ինչ կարգին է և շնորհակալություն հայտնեց իր անձի հանդեպ ցուցաբերված հետաքրքրության համար…

Դիվանագետների հետ զրույցում Սերգո Միրզոյանը հիացմունքով էր հիշում նախորդ տարի՝ մայիսի 9-ին, Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետների այցը և շնորհավորանքը։ Դիվանագետներն իրենց հերթին խոստացան պարբերաբար այցելել Սերգո Միրզոյանին»։