Զավեշտալի արտառոց դեպք Շանթի եթերում․ Մեկնաբանը Եգիպտոսի դեսպանին սուկի ասաց․ (Տեսանյութ)

Armdaily.am-ը գրում է․

Պետք է նկատել, որ Հայաստան գործուղված տարբեր երկրների արտակարգ և լիազոր դեսպաններից շատերի ազգանուններն են զվարճանքի առարկա դառնում․․․

Հիշեցնենք Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտի ազգանունը, որն ի սկզբանե Լակոտ է գրվել, ապա փոխել և դարձրել են Լաքոտ․․․

Այս բառը նույնպես սկզբնական շրջանում արտաբերելիս տարօրինակ էր թվում, քանի որ բոլորս էլ գիտենք, թե ինչ է նշանակում լաքոտ․․․

Քիչ առաջ Շանթ հեռուստաընկերության լուրերի թողարկման ժամանակ զավեշտալի և հետաքրքիր դեպք տեղի ունեցավ․․․

Լուրերի մեկնաբան Նաիրի Հոխիկյանը չկարողացավ ճիշտ արտաբերել Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բահաա Էլ Բահգատ Դիսուկիի անունը․․․

Նա առանձին ասաց Դե սուկի և այդ բառից հետո չէր կարողանում հավաքվել և շարունակել խոսքը, անընդհատ ծիծաղում էր․․․

Տեսանյութը դիտեք՝ այստեղ