Նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը հնարավոր է՝ ձերբակալվի

Հիշեցնենք, որ 2009 թ. մարտի 4-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Երևանի քաղաքապետ․․․

2009 թ. մարտի 5-ին ՀՀ կառավարության որոշմամբ լիազորությունները՝ որպես Երևան քաղաքի Կենտրոն թաղային համայնքի ղեկավարի, վաղաժամկետ դադարեցվել են, իսկ մայիսի 31-ին ընտրվել է Երևանի քաղաքապետ․․․

2012 թ. մայիսի 6-ին ընտրվել է ՀՀ ԱԺ պատգամավոր։ 2012 թ. հունիսի 16-ից նշանակվել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարար․․․

2013 թ. մայիսի 8-ին ՀՀ Նախագահի հրամանագրով վերանշանակվել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի պաշտոնում․․․

2014 թ.ապրիլի 22-ին Գագիկ Բեգլարյանը կրկին նշանակվել է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարար․․․

Հիշեցնենք նաև որ հունվարի 22-ին, ժամը 22։00-ին Առաջին ալիքի եթերում ցուցադրվեց ռեժիսոր Տիգրան Պասկևիչյանի «Հայաստանի կորսված գարունը» փաստավավերագրական ֆիլմը․․․

Հետաքննական ֆիլմը 2008 թվականի մարտի 1-ին Հայաստանում ծավալված ներքաղաքական իրադարձությունների մասին է․․․

Եթե նման կարգի ֆիլմը ցուցադրվում է պետական հեռուստաընկերությամբ ապա՝ նրան անուղղակի կերպով տրվում է պաշտոնական բնույթ․․․

Նույն այդ հաղորդման մեջ խոսվում է, որ բանակն ապահովում էր քրեական հրոսակախմբերի թիկունքը։ Մարտի 1-ից ամիսներ անց հայտնվում է մի փաստաթուղթ, որը հաստատում է զինվորական համազգեստի տակ թաքնված հրոսակների գոյությունը․․․

Հրոսակախմբերին հավաքագրել էին մի շարք պաշտոնատար անձինք, որոնց թվում էր նաև այդ ժամանակ Կենտրոն համայնքի թաղապետ Գագիկ Բեգլարյանը․․․

Դատելով այն հանգամանքից, որ Հանրահյին հեռուստաընկերության մակարդակով ցուցադրվում է մինչ այժմ արգելված ֆիլմը, կարելի է եզրակացնել, որ ուժային մարմինները շուտով և նոր թափով կսկսեն այդ անձանց ձերբակալումները․․․

Հակառակ դեպքում, այս ամենը հանրության կողմից կարող է ընկալել զուտ քարոզչական քայլ, քանի որ ֆիլմում խոսվում է նաև այն մասին, որ նախկինում, ոչ մի հնարավորություն չկար ստուգելու այդ պաշտոնյաների մասնակցությունը,

իսկ հիմա դրա հնարավորությունները արդեն մոտ մեկ տարի է ինչ տրված է․ գրում է Հասմիկ Մեսրոպյանը։ Մյուս պաշտոնյաների մասին քիչ անց