Մարիամ Փաշինյանը մեկնաբանել է Աբովյանում տեղի ունեցած քաղաքապետի ընտրություններին

Մարիամ Փաշինյանը մեկնաբանել է Աբովյանում տեղի ունեցած քաղաքապետի ընտրություններին

Հիշեցնենք, որ հունիսի 9-ին Աբովյանում տեղի ունեցած ընտրություններում նախնական տվյալներով հաղթել է գործող քաղաքապետ Վահանգ Գևորգյանը…

Առաջադրված 5 թեկնածուներից Վահագն Գևորգյանն ստացել է 8453 ձայն, իսկ նրա հիմնական մրցակից՝ «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածու Գրիգոր Գուլյանը՝ 8058 քվե…

Երրորդ տեղում Սասուն Գրիգորյանն է, ով ստացել է ընդամենը 731 ձայն: 4-րդ տեղում Մանուկ Մկրտչյանն է (435 ձայն) եւ 5-րդ տեղում՝ Արթուր Ղազարյանը (139 ձայն): Անվավել է եղել 360 թվեաթերթիկ…

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դուստրը՝ Մարիամ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Աբովյանում տեղի ունեցած քաղաքապետի ընտրություններին…

«Աբովյան քաղաքում իշխող կուսակցության թեկնածուի չընտրվելը միանշանակ ցույց է տալիս պետության վճռականությունը` բացարձակ ժողովրդավարության հասնելու բարդ ու խոչընդոտներով լի ճանապարհին…

Որոշ ֆեյսբուքյան «վերլուծաբաններ» շտապում են անհիմն հետեւություններ անել նմանատիպ քաղաքական զարգացումներից հետո, առանց հաշվի առնելու, որ այսպիսի երեւույթները չափազանց խորքային ազդեցություն են ունենալու,

ու հանգեցնելու ազդեցիկ տեղական ու կառուցվածքային բարեփոխումների` հանուն ժողովրդավարության, ու որ ամենակարեւորն է, այս բարեփոխումները լինելու են մնայուն»,–գրել է նա․․․