Որքան է արժեցել Մխիթարյանի հարսանիքը. ով է վարել խնջույքը և ովքեր են երգել․ (Նոր լուսանկարներ)

Համացանցում շարունակոմ են անընդհատ նոր տեսանյութեր ու լուսանկարներ հայտնվել ֆուտբոլիստի հարսանիքից, եւ նոր մանրամասներ են հայտնի դառնում․․․

Մխիթարյանը տեսանյութեր էր հրապարակել, որոնցում երեւում էր՝ ինչպես է ձայնակցում Ալ բանոյին․․․

Նրա քույրը՝ Մոնիկա Մխիթարյանն էլ տեսանյութ էր հրապարակել՝ ինչպես է պարում նրա հետ․․․

Ինչպես դրանցից պարզ է դառնում, հարսանիքի ժամանակ երգել է իտալացի հայտնի արտիստ Ալ Բանոն․․․

Խնջույքը վարում է հումորիստ Հայկ Պետրոսյանը․․․

Հյուրերի մասին մանրամասներ չկան: Հայտնի է, որ հարսանիքին մասնակցելու համար Իտալիա են գնացել Մխիթարյանի բարեկամները․․․

Լուսանկարներից երևում է, որ ներկա է եղել ֆուտբոլիստի գործակալը՝ հայտնի Մինո Ռայոլան․․․

Մխիթարյանը ու հայտնի գործարար Միքայել Վարդանյանի դուստր Բեթին՝ 23-ամյա Իզաբելլա Վարդանյանը, ամուսնացել են երեկ՝ հունիսի 17-ին,

Վենետիկի մոտ գտնվող Սուրբ Ղազար կղզու Մխիթարյան միաբանության եկեղեցում․․․

 

Հարսանիքից հետո Մխիթարյանը փոխել է թվիերի ու ինստագրամի իր էջերի գլխավոր լուսանկարները. տեղադրել է իր ու սիրելիի նկարը․․․

Պսակադրությունից հետո զույգը զբոսնել է նավով ու լուսանկարվել․․․

 

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի եւ «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հարսանիքն արժեցել է 150-200 հազար եվրո․․․

Նման տեղեկություն է հաղորդում armlink անունով ինստագրամյան էջը․․․