Եգիպտական հորոսկոպ` ըստ ծննդյան ամսաթվի. ճշգրտությունն ապշեցնում է․․․

EnterTrain-ը ներկայացնում է եգիպտական աստղագուշակ` ըստ ծննդյան ամսաթվի․․․

Եգիպտական հորոսկոպ` ըստ ծննդյան ամսաթվի. ճշգրտությունն ապշեցնում է…

Նեղոս (հունվարի 1-7, հունիսի 19-28, սեպտեմբերի 1-7, նոյեմբերի 18-26)

Այս նշանի ներկայացոիցիչները շատ կրքոտ և իմպուլսիվ են: Նրանց կյանքի նշանաբանն է՝ ավելի լավ է՝ անել և չափսոսալ, քան չանել և ափսոսալ: Նրանց ցանկացած մասնագիտություն հարմար է, որի դեպքում պետք չէ ողջ օրը նստել աշխատավայրում:

Նեղոսի գերբնական ունակությունը բժշկության շնորհն է: Եթե փորձեք, կարող եք ձեռքերով վերացնել գլխացավը և ազատել չար աչքից ու բացասական էներգետիկայից: Ձեր կողքին մարդիկ իրենց լավ և հանգիստ են զգում․․․

Բնավորությունը՝ կենսուրախ և համբերատար եք, հեշտությամբ հարմարվում եք ցանկացած միջավայրի: Շատ խորաթափանց եք, ուստի մարդիկ ձգտում են դեպի ձեզ: Միշտ հայտնվում եք՝ որտեղ պետք է ձեր օգնությունը: Բայց դրա պատճառով հաճախ ձեզ օգտագործում են․․․

Դավաճանությունը չեք ներում, կատաղության գիրկն եք ընկնում և պահի ազդեցության տակ եք գործում: Դուք խորը ընտանեկան մարդ եք: Ձեր մտերիմներին առանձնակի նրբությամբ եք վերաբերվում: Աշխատում եք նրանց աջակցել բարի խոսքով և նոր սխրանքների դրդել․․․

Ամոն-Ռա (հունվարի 8-21, փետրվարի 1-11)

Այս մարդիկ իմաստուն և լավատես են: Խմբում նրանք, որպես կանոն, առաջատար են: Ընտրում են մասնագիտությունը, որը թույլ է տալիս դրսևորել իրենց անձնական տաղանդները: Փառքի ձգտումը նրանց արյան մեջ է:

Գովեք նրանց, և նրանք սարեր շուռ կտան: Գերբնականությունն ապագան տեսնելու ունակությունն է: Բնավորությունը՝ ձեր անսահման խարիզման գրավում է մարդկանց․․․

Կարողանում եք համոզել և ճարտասանական տաղանդ ունեք: Բայց այնքան սիրված եք ընկերների, գործընկերների շրջանում, որ սիրելի մարդու համար ժամանակ չի մնում:

Համարձակությունը և կենսուրախությունը ձեր դաշնակիցներն են: Դուք մարդկանց հանգստացնելու տաղանդ ունեք: Ձեր կողքին յուրաքանչյուրն իրեն բարձունքում է զգում: Երբեմն դա նույնիսկ անցնում է թույլատրելիի սահմանը…

Դուք առաջնորդի, բայց ոչ դիկտատորի աուրա ունեք: Լավ դիվանագետ եք, քանի որ հաճախ հնարամիտ եք գործում, գաղտագողի: Սիրային հարաբերություններում ձեզ համար դժվար է ամբողջովին բացել ձեր սիրտը:

Մուտ (հունվարի 22-31, սեպտեբերի 8-22)

Այս մարդիկ պահանջկոտ են իրենց և ուրիշների հանդեպ: Ռոմանտիկայից հեռու, նրանք միշտ պատրաստ են օգնել ոչ թե խոսքով, այլ գործով: Մուտ աստվածուհու հովանավորյալների շարքում շատ են փորձարկողները, ուսումնսիրողները…

Գերբնականությունը ֆիզիկական մեծ ուժն է, առողջությունը և ցանկացած անհաջողություն հեռվից զգալու տաղանդը: Ձես պես մարդու հետ ցանկացած հետախուզության գնալ սարսափելի չէ: Բնավորությունը՝ շատ հուզառատ եք, հաճախ ինքնավստահության պակաս ունեք: Հաճախ եք տխուր վիճակից ուրախության անցնում:

Ձեզ դուր գալու համար պետք է ծով համբերություն ունենալ: Կարող եք մարդկանցից կտրված ապրել և սեփական գաղտնի այգին ունենալ: Կարծում եք, որ այդպես ձեզ պահպանում եք բացասական հույզերից…

Սերը ձեր կյանքում մեծ տեղ ունի: Չնայած վախերին՝ դուք կարող եք սարեր շուռ տալ հաղթելու և ձեր սիրելիի հետ ամուր միության մեջ հոգեկան հավասաակշռության հասնելու համար:

Գեբ (փետրվարի 12-29, օգոստոսի 20-31)

Եթե այս նշանի ներքո եք ծնվել, շատ լավ խորհրդատու եք, բարի և նրբորեն զգացող մարդ: Գեբի հովանավորյալների մեջ շատ են հասարակական գործիչները, հոգեբանները, տեխնիկայի ոլորտի մասնագետները:

Գերբնաանությունը նրանում է, որ ձեր ձեռքի տակ ամեն ինչ ծաղկում է: Հենց սերմը ցանում եք, աճում է: Բնավորությունը՝ ավելի շուտ էներգիայի պակաս ունեք, ձեր դեպքում՝ ոչ մի շտապողականություն, ոչ մի ունայնություն…

Դուք զգայուն եք, տպավորվող և շատ գրավիչ: Ընկերները ձեզ այնքան են վստահում, որ եթե նույնիսկ չեք ուզում, ձեզ հետ խոսում են իրենց խնդիրների մասին՝ լիարժեք հավատով, որ ձեր խորհուրդը իրենց կյանքը դեպի լավը կփոխի: Սիրո մեջ փնտրում եք զգայուն, վստահող և էներգիայով լի մարդու:

Շարունակությունը՝ այստեղ