Սամվել Կարապետյանը Փաշինյանի հետ քննարկել է Բեգլարյանին հանգիստ թողնելու հարցը. Ի՞նչ են պայմանավորվել և ինչի՞ դիմաց․․․
«Իրավունք» թերթը գրում է.
«Իրավունքին» հասած տեղեկությունների համաձայն՝ Նիկոլ Փաշինյան-Սամվել Կարապետյան հանդիպման ընթացքում,
ի թիվս այլ հարցերի, քննարկվել է նաև Գագիկ Բեգլարյանին հանգիստ թողնելու խնդիրը․․․
Թե ինչ համաձայնության են եկել, հայտնի չէ․․․
Բայց, ըստ նույն տեղեկությունների, Սամվել Կարապետյանը խոստացել է ներդրումների որոշակի շարունակություն,
ինչպես նաև իր հնարավորությունների չափով դրական միջամտություն ՌԴ-ի հետ հարաբերություններում․․․
Նկատենք նաև, որ բացի այն, որ Սամվել Կարապետյանը և Գագիկ Բեգլարյանը «Երևան Ռիո»-ի համասեփականատերերն են,
նաև խնամիական կապեր ունեն․․․