Տեսեք՝ որ առարկաներից են ամենաշատը կտրվել դիմորդները

Այս օրերն դիմորդները հանձնում են միասնական քննությունները․․․

SHANTNEWS.am-ը Գնահատման և թեստավորման կենտրոնից տվյալներ է հավաքել մինչ օրս տեղի ունեցած միասնական քննությունների մասին․․․

Կենսաբանություն առարկայի միասնական քննությունը հանձնել է 1207 դիմորդ, քննության միջին միավորը եղել է 13,4-ը: 184 դիմորդ (15,2%) չի հաղթահարել նվազագույն շեմը, իսկ 18-20 միավոր ստացել է 134 դիմորդ կամ (11,1%)-ը․․․

Աշխարհագրություն առարկայի միանական քննությունը հանձնել է 229 դիմորդ, քննության միջին միավորը եղել է 13,7-ը: 16 դիմորդ (7 %) չի հաղթահարել նվազագույն շեմը իսկ 18-20 միավոր ստացել է 30 դիմորդ կամ (13,1%)-ը․․․

Համաշխարհային պատմություն առարկայի միասնական քննությունը հանձնել է 40 դիմորդ, քննության միջին միավորը եղել է 13,6-ը: 5 դիմորդ (12,5%) չի հաղթահարել նվազագույն շեմը, իսկ 18-20 միավոր ստացել է 5 դիմորդ (12,5%)-ը․․․

Հայոց լեզու և հայ գրականություն առարկայի միասնական քննությունը հանձնել է 5370 դիմորդ, քննության միջին միավորը եղել է 11,6-ը: 1045 դիմորդ (19,5%) չի հաղթահարել նվազագույն շեմը, իսկ 18-20 միավոր ստացել է 493 դիմորդ (9,2%)-ը․․․

Ֆիզիկա առարկայի միասնական քննությունը հանձնել է 1405 դիմորդ, քննության միջին միավորը եղել է 11,7-ը: 320 դիմորդ (22,8%) չի հաղթահարել նվազագույն շեմը, իսկ 18-20 միավոր ստացել է 177 դիմորդ (12,6%)-ը․․․

Անգլերեն առարկայի միասնական քննությունը հանձնել է 4536 դիմորդ, քննության միջին միավորը եղել է 13,96-ը: 447 դիմորդ (9,9%) չի հաղթահարել նվազագույն շեմը, իսկ 18-20 միավոր ստացել է 1126 դիմորդ (24,8%)-ը․․․

Ֆրանսերեն առարկայի միասնական քննություն հանձնել է 84 դիմորդ, քննության միջին միավորը եղել է 15,16-ը: 7 դիմորդ (8,3%) չի հաղթահարել նվազագույն շեմը, իսկ 18-20 միավոր ստացել է 26 դիմորդ (31%)-ը․․․

Գերմաներեն առարկայի միանսական քննություն հանձնել է 117 դիմորդ, քննության միջին միավորը եղել է 13,83-ը: 13 դիմորդ (11,1%) չի հաղթահարել նվազագույն շեմը, իսկ 18-19,75 միավոր սատցել է 29 դիմորդ (24,8%)-ը: Այս առարկայից առավելագույն ստացող դիմորդ չի եղել: