Նոր մանրամասներ. բերման ենթարկված լրագրողի դեպքից

Ինչպես արդեն հայտնի է, ունիսի 19-ին ՃՈ պաշտոնատար անձի աշխատասենյակից բերման ենթարկված կինը եղել է Hzham.am կայքի լրագրող Գայանե Մանուկյանը․․․

Ավելի վաղ Sputnik Արմենիան տեղեկացրել էր, որ լրագրողը բերման է ենթարկվել ՃՈ պաշտոնատար անձի աշխատասենյակից․․․

Ըստ ՀՀ ոստիկանության տարածած հաղորդագրության՝ նա հունիսի 18-ին  ներկայացել ճանպարհային ոստիկանության պաշտոնատար անձի աշխատասենյակ ու հայտնել, թե իբրև պաշտոնատար անձի վերաբերյալ ունի վարկաբեկիչ տեղեկություններ և սպառնացել է,

որ տեղեկատվությունը չորս լրատվամիջոցով կհրապարակվի։ Այդ քայլին չդիմելու համար պահանջել է 800․000 դրամ․․․

Հավելենք, որ հունիսի 19-ին, ժամը 16․30-ի սահմաններում, լրագրողը կրկին այցելել է ՃՈ պաշտոնատար անձի աշխատասենյակ՝ պահանջված գումարը վերցնելու․․․

շԿինը նախորոք պահանջած 800․000 դրամի փոխարեն արդեն պահանջել ու վերցրել է 400․000 դրամ․․․

Գումարը ստանալուց անմիջապես հետո ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները մուտք են գործել աշխատասենյակ․․․

Կնոջ մոտից հայտնաբերվել և առգրավվել են շորթմամբ հափշտակված 400․000 դրամը․․․

Նշված անձը շորթում կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն․․․