Մխիթարյանի և նրա մայրիկի գեղեցիկ պարը․ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Տարվա ամենասպասված պսակադրություններից մեկը արդեն երկու օր է Հայաստանում ամենաքննարկվող թեման է․․․

Մխիթարյանը ու հայտնի գործարար Միքայել Վարդանյանի դուստր Բեթին՝ 23-ամյա Իզաբելլա Վարդանյանը, ամուսնացել են  հունիսի 17-ին,

Վենետիկի մոտ գտնվող Սուրբ Ղազար կղզու Մխիթարյան միաբանության եկեղեցում․․․

Ֆուտբոլիստը, որը միշտ փակ է պահել անձնական կյանքին վերաբերող մանրամասները, հարսանիքի օրը բացառություն է արել և առաջին լուսանկարը հիշարժան օրվանից հենց ինքն է հրապարկել՝ մակագրելով․

«Ամուսնացիր ինձ հետ և մնա ինձ հետ հավերժ»․․․

Վենետիկի Սուրբ Ղազար կղզում կայացած պսակադրությունից և հաջորդած խնջույքից ֆուտբոլիստը նաև տեսանյութեր է հրապարակել, որոնցից մեկին կից գրել է․

«Ստեղծված իրար համար»․․․

ԱԺ նախկին պատգամավոր, «Գրանդ հոլդինգի» համասեփականատեր Միքայել Վարդանյանի դուստրն այս տարի կդառնա 24 տարեկան․․․

Նա ծնվել է 1995 թվականի հոկտեմբերի 4-ին: Զույգի տարիքային տարբերությունը 6 տարի է, Հենրիխ Մխիթարյանն այս տարի դարձավ 30 տարեկան․․․

Բեթիի իրական անունն Իզաբելլա է, նա ավարտել է Հայաստանի Ամերիկյան համալսարանի Բիզնեսի կառավարում ֆակուլտետը, սովորել է նաև Կանադայում․․․

Համացանցում է հայտնվել Հենրիխ Մխիթարյանի և նրա մայրիկի պարի տեսանյութը․․․

Մխիթարյանի և նրա մայրիկի գեղեցիկ պարը դիտեք այստեղ