Ինչ ունեցվածք ունի ամենաերիտասարդ նախարարը

Armdaily.am-ը գրում է․

Արդարադատության նախարարությունը նոր նախարար ունի՝ 28-ամյա Ռուստամ Բադասյանը․․․

Նա ոչ միայն այժմ գործադիրի ամենաերիտասարդն նախարարն է, այլեւ բոլոր ժամանակների ամենաերիտասարդ Արդարադատության նախարարը․․․

Բադասյանը 2015-2018թթ աշխատել է Քոչարյանի շահերը պաշտպանող«Կոնցեռն-Դիալոգ» փաստաբանական գրասենյակում․․․

Հեղափոխությունից հետո նա դարձել է ՊԵԿ նախագահի տեղակալ․․․

Մինչեւ արդարադատության նախարար նշանակվելը տեղեկություններ կային, որ Բադասյանը նշանակվելու է Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, սակայն այս լուրերը հերքվեցին,

քանի որ պարզվեց, որ նա չի ծառայել, առողջական խնդիրների հիմքով ազատվել է զինվորական պարտադիր ծառայությունից․․․

Ինչու եւ ինչպես Բադասյանը նշանակվեց այդ կարեւոր պաշտոնին, այս պահին թերեւս սա շատերին հետաքրքրող առաջին հարցն է․․․

Պարզվում է՝ դեռեւս ՔՊ-ի ընդդիմադիր տարիներին փաստաբանը իր մասնագիտական գործունեությամբ օգնել է նրանց,

եղել է Նոր կյանքի գյուղապետ Գարիկ Սարգսյանի փաստաբանը, իսկ հեղափոխության օրերին՝ Նիկոլ Փաշինյանի․․․

Նա պարբերաբար հայտարարություններ, ասուլիսներ է հրավիրել այս թեմաներով․․․

Համեստ ունեցվածքով նախարարը

Արդարադատության նորանշանակ նախարար Ռուստամ Բադասյանը 2019թ-ին հայտարարագիր չի ներկայացրել․․․

2018թ-ին ՊԵԿ նախագահի տեղակալի պաշտոնը ստանձնելու ժամանակ Բադասյանը հայատարարագրել է MERCEDES-BENZ E 320 մակնիշի ավտոմեքենա, 500 դոլար, 600 եվրո և 650 հազար դրամ․․․

Ունի 5000 դրամի բաժնետոմսեր։ Աշխատավարձից ստացած տարեկան եկամուտները՝ 2.514.709 դրամ․․․

Բադասյանի կինը՝ Տաթիկ Սարգսյանը 2019թ-ին հայտարարագրել է 6.650 հազար դոլար փոխառություն, տարեկան եկամուտները կազմում են 2,998,740 դրամ․․․