Խայտառակ դեպք՝ նախագահի դեմ։ Ինչ է կատարվել

Lragir.am-ը գրել է․ «Հայաստան» հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանն արձագանքել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի այն հայտարարությանը, թե պետք է փակել Արա Վարդանյանի էջը․․․

«Արա Վարդանյանի էջը ոչ դուք էք բացել, ոչ էլ դուք կարաք փակեք։ Արա Վարդանյանն ամեն ինչին իր կյանքում հասել է աշխատանքով։ Այն փաստը, որ ինձ 4 անգամ անընդմեջ միաձայն ընտրել են Հիմնադրամի տնօրեն երեւի թե նշանակում է, որ լավ եմ աշխատել․․․

Այն փաստը, որ իմ ղեկավարման 10 տարիների ընթացքում չի եղել որեւէ բողոք, կրկին երեւի թե նշանակում է, որ լավ եմ աշխատել․․․

Սխալվել եմ թե ոչ, կերեւա դատարանում։ Ես ոչ փախչում եմ արդարադատությունից, ոչ էլ խոչընդոտում։ Եթե սխալվել եմ, ապա, անշուշտ, պատասխան կտամ․․․

Բայց մեկ բան հստակ է՝ ես ունեմ անցած ճանապարհ եւ հայրենիքիս համար ծառայել եմ օր ու գիշեր, ինչով եւ հպարտ եմ»․․․

Արա Վարդանյանը հրաժարական է տվել անցյալ տարվա հուլիսի 10-ին, այն բանից հետո, երբ իրավապահները բացահայտել էին, որ նա խաղադրույքներ է կատարել հիմնադրամի հանգանակաություններից ստացված գումարներից․․․

Նա ներկայում կարծես թե մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածով (Առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը) նախատեսված արարք կատարելու համար։ Խափանման միջոց է ընտրված գրավը․․․

Թե ինչ կպարզեն իրավապահները, ցույց կտա ժամանակը․․․

Եթե սխալվել եմ, պատասխան կտամ, ներկայում ասում է Արա Վարդանյանը: Սակայն ժամանակին, երբ բացահայտվեց այդ սկանդալային դեպքը, Արա Վարդանյանը հրապարակավ ընդունեց, որ սխալվել է, եւ կարծես թե նույնիսկ ներողություն խնդրեց․․․

Այստեղ խնդիրը նախեւառաջ իհարկե բարոյական պատասխանատվության, մարդկային ու պաշտոնեական որակների հարցն է, երբ հայության հանգանակած գումարներով խաղադրույքներ են կատարվում․․․

Ցանկացած քիչ թե շատ նորմալ քաղաքական ռեժիմ ունեցող երկրներում նման պաշտոնյաները, նույնիսկ եթե իրավական պատասխանատվության խնդիր չկա, հրաժարական են տալիս ու սսկվում ողջ կյանքում․․․

Բայց իր այս գրառմամբ Արա Վարդանյանը ցույց է տալիս, որ նախկին ռեժիմի տիպիկ պաշտոնյա է եղել, եւ զուր չէ, որ հղում է անում այդ նախկինների գոհունակությանը: Իսկ թե ինչ բարքեր ու արժեհամակարգ էր տիրում այդ համակարգում, ավելորդ է ասել․․․

«Արա Վարդանյանի էջը փակելու տեղը, ձեր երկրում Սահմանադրական կարգը պահպանեք, որ ձեր փակվող էջը շատ ցավալի չլինի», վերջում գրում է Վարդանյանը․․․

Ձեր երկրում…, գրում է նա: Այսինքն, Հայաստանն իր հայրենիքը չէ՞, որին, իր խոսքով, ծառայել է, թե՞ Հայաստանն իր հայրենիքն է այն ժամանակ, երբ ինքը պաշտոն ունի․․․

Արմեն Սարգսյանը երիցս ճիշտ է՝ պետք է փակել, եւ արագ, եւ ոչ միայն Արա Վարդանյանի, այլ նրա հարազատ համակարգի էջը: Այն ընդունակ չէ փոխվել․․․