Ահասարսուռ դեպք Գյումրիում. որդին դանակի ավելի քան 10 հարվածով սպանել է մորը

armeniasputnik.am-ը գրում է․

Գյումրիում բնակվող մեր աղբյուրի փոխանցմամբ՝ երեկ՝ կեսգիշերին մոտ, մեծ թվով ոստիկաններ են այցելել Ղուկասյան փողոցի 12-րդ շենք․․․

Շենքի բնակարաններից մեկում իրավապահները հայտնաբերել են 71-ամյա կնոջ դի, որի գլխին ավելի քան 10 ծակած վնասվածք է եղել, որոնք դանակի հարվածների հետևանք են․․․

Թոշակառուի մարմնի մասերին ևս բազմաթիվ վնասվածքներ են եղել․․․

Ըստ շենքում շրջանառվող լուրերի՝ իրավապահները մինչև լուսաբաց որոնում են սպանվածի 50-ամյա որդուն․․․

Ըստ նրանց տեղեկությունների՝ հենց որդին է սպանել մորը․․․

Ոստիկանները լուսադեմին բռնել են Երևանից վերադարձող տղամարդուն ու բերման ենթարկել․․․

Սպանված կինը ապրում էր որդու և դստեր հետ․․․

Դեպքի ժամանակ դուստրը տանը չի եղել․․․

Վերադառնալուց հետո նկատել է, որ երկար ժամանակ մայրը ննջարանից դուրս չի եկել,

ուստի բացել է մոր ննջարանի դուռն ու տեսել այդ սարսափելի պատկերը՝ մոր արնաշաղախ դին․․․